Որտե՞ղ է Հայաստանի առաջին դաշնամուրը...

16.01.2015 17:12
5342

Մեղրեցիներն ու, ինչու ոչ, սյունեցիները միշտ հպարտությամբ են նշում, որ Հայաստան բերված առաջին դաշնամուրը եղել է Մեղրիում: Ավանդաբար այդ դաշնամուրը համարվել է Մեղրու Սուրբ Աստվածածին եկեղեցում գտնվող հին դաշնամուրը, որը ներկայացրել են քաղաքի հյուրերին` որպես տեղի մշակութային առաջադիմության եւ զարգացած քաղաքակրթության ապացույց:

Մեղրու մեր ընթերցողներից ահազանգ հնչեց, թե դաշնամուրը եկեղեցուց ահա քանի տարի է՝ բացակայում է: Նույնիսկ ասեկոսեներ են շրջում, թե այն քանդել են, վաճառել են…
Մեղրի մեր այցերից մեկի ժամանակ լինելով եկեղեցում՝ վերոնշյալ դաշնամուրը տեսանք եկեղեցուն կից կառույցում, որտեղ տեղավորված են կիրակնօրյա դպրոցն ու հոգեւոր հոր կացարանը: Եկեղեցու աշխատակիցը նշեց, որ այն եկեղեցուց տեղափոխել են այստեղ, քանի որ ներսում խոնավ էր, հարմար չէր պահպանելու համար, իսկ այժմ էլ փակի տակ չէ, եւ քաղաք այցելող հյուրերն ու զբոսաշրջիկները գալիս-տեսնում են հին երաժշտական գործիքը:

Սույն դաշնամուրի վրա նշված է «Knabe & Thal» Berlin, այսինքն՝ այն արտադրված է Բեռլինում տվյալ ֆիրմայի կողմից: Դաշնամուրը պահվում է առանց համապատասխան պայմանների ու վերանորոգման: Երեցկինն էլ ասում է, որ իրենք վախենում են գործիքին ձեռք տալ՝ չվնասելու համար, այն ոչ մեկի հաշվեկշռում էլ չի գտնվում:

Տարեց մեղրեցիները պատմում են, որ Հայաստանի առաջին դաշնամուրը 1895-96թթ. է բերվել Մեղրի, երբ մեղրեցի Աղանի որդի Մկրտիչ Վաչյանն ամուսնացել է Գողթան գավառի Ագուլիս քաղաքի օրիորդ Եղիսաբեթի հետ: Եղիսաբեթն օժիտ է ստանում դաշնամուր, այն իր հարազատները Գերմանիայի Բեռլին քաղաքից բերել են տվել Թիֆլիս, այնուհետեւ՝ մինչեւ Ջուլֆա, հետո՝ Ագուլիս՝ նրա ծնողների մոտ: Մեղրեցի Վաչյանները 25 հոգով ջորիներով գնում են Ագուլիս եւ դաշնամուրը տեղափոխում Մեղրի:

Սուրբ Աստվածածին եկեղեցում տարիներով եղած դաշնամուրը, իհարկե, իր տեղում է եւ չի անհետացել, բայց այն, ինչը մեղրեցիներն իբրեւ Հայաստանի առաջին դաշնամուր են պատկերացնում, պարզվում է, ճիշտ չէ…

Մեղրեցի պատմաբան Նաիրա Հայրապետյանը պարզաբանում է, որ սա ամենեւին էլ Վաչյանների հայտնի դաշնամուրը չէ, այն տարել են Մեղրուց, թե ինչ է եղել եւ որտեղ է հայտնվել այդ արժեքավոր դաշնամուրը, հստակ ոչ ոքի հայտնի չէ:

Իսկ ներկայումս այստեղ ցուցադրվողն էլի հին դաշնամուր է, բայց կարող է լինել Մեղրիում բացված երաժշտական դպրոցի առաջին դաշնամուրներից… Այն սովորական դաշնամուր է, այլ ոչ ոսկե լարերով ու փղոսկրե ստեղներով, ինչպես համոզված են մեղրեցիները:

Միգուցե ժամանակն է, որ համապատասխան մասնագետները պարզեն, թե իրականում մշակութային ինչ արժեք ունի ներկայիս դաշնամուրը, միգուցե արժե այն վերանորոգել ու առավել ճիշտ պայմաններում ցուցադրել, եւ եթե այդքան շատ ենք ուզում հպարտանալու պարագաներ ունենալ, միգուցե արժե նաեւ գնալ իրական առաջին դաշնամուրի հետքերով…

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈւՐՅԱՆ
Հայաստանի գրողների միության անդամ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40