«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերը Քաջարանում

04.12.2023 15:46
858

Քաջարանցիները դեկտեմբերի 2-ին լայնէկրան ֆիլմ դիտելու հնարավորություն ստացան։ Քաղաքի մշակույթի պալատի դահլիճում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ  և  օժանդակությամբ ցուցադրվեց Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։ Այդ առիթով մայրաքաղաքից ժամանել էին «Ոսկե ծիրան» մրջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։

Ֆիլմը ստալինյան բռնաճնշումների մասին է, թե ինչպես անմեղ մարդը Քրիստոսի չարչարանքների է «արժանանում» և տևական հոգեկան ու ֆիզիկական տանջանքներից հետո վերադառնում բնականոն կյանք։ Այս իրավիճակը հիշեցնում է հայտնի ճշմարտությունը՝ արդարությունը կարող է հիվանդանալ, բայց ոչ երբեք մահանալ։ Ի դեպ,  կինոնկարի գլխավոր ռեժիսորը մարմնավորել է  գլխավոր հերոսի՝ ամերիկացու դերը,  ով «Ամերիկացի լրտես» պիտակավորմամբ հայտնվում է բանտում։

«Ամերիկացի» ֆիլմում Մայքլ Գյուրջյանը միահյուսել է ցեղասպանության, ստալինյան ռեպրեսիաների, ցեղասպանությունից փրկվածների՝ Հայաստանում արմատներ գցելու և ամեն գնով հայրենիքից կառչած մնալու թեմաները։ 

Կինոդիտումից առաջ հանդիսատեսին ֆիլմի մասին որոշ մանրամասներ ներկայացրեց Կարեն Ավետիսյանը՝ հայտնելով, որ այն արդեն  ներկայացվել է արտասահմանյան մի քանի երկրում, նաև մրցանակի արժանացել։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկեց հենց «Ամերիկացի» ֆիլմով։

Իսկ ֆիլմի ավարտից հետո ներկաների հարցերին պատասխանեց Նարինե Գրիգորյանը, ով, ի դեպ, մարմնավորում է  կինոնկարի հերոսուհիներից մեկին։ Նա, մասնավորապես նշեց, որ նույնիսկ համավարակը չխանգարեց, որ ժամանակին ավարտեն ֆիլմի նկարահանումները։

Հաջորդ օրը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրից ցուցադրվեց  Իննա Սահակյանի «Ավրորայի արշալույսը» կինոնկարը։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40