Օսմանը զղջաց եւ կալանավորվեց

31.01.2014 21:35
3308

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերի` 927կգ հերոին տեսակի թմրամիջոց:

Ըստ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության, հունվարի 16-ին Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլու բեռնատարը դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրու մաքսակետ` Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով: Նախաբացթողումային հսկողության վարչության Մեղրու բաժանմունքի աշխատակիցները «Ռապիսկան» սարքավորման միջոցով ռենտգեն զննության են ենթարկել մեքենան եւ կցորդի հատակի մանրամասն ուսումնասիրությամբ հայտնաբերել օտար մարմնի առկայություն, ինչն էլ հիմք է հանդիսացել բեռնատարն ու նրա կցորդը մանրակրկիտ զննության ենթարկելու համար: Բեռնատարը մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է «Ալյանս տերմինալ» մաքսային պահեստ, որտեղ մաքսանենգության կասկածանքով զննության է ենթարկվել: Արդյունքում բեռնատարին ամրակցված կցորդի հատակում հայտնաբերված թաքստոցից դուրս է բերվել թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ այդմ, ձերբակալվել է բեռնատարի վարորդ, Վրաստանի 61-ամյա քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին: Ի լրումն առանձնապես խոշոր չափերով` 927կգ հերոինի մաքսանենգության դեպքի, ՀՀ ԱԱԾ-ն հունվարի 20-ին հաղորդագրություն տարածեց` մասնավորապես նշելով, որ հունվարի 18-ին Երեւան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Օսման Ուգուրլուն: «Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռեւս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց: Օսման Ուգուրլուն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է», - նշված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, 1 գրամ հերոինի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում: Այդ հաշվարկով, հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է շուրջ 100-200 մլն ԱՄՆ դոլար:

Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը, ի պատասխան մեր այն հարցին, թե արդյոք սույն գործով այլ ձերբակալվածներ կան նաեւ Իրանում, Վրաստանում եւ Թուրքիայում, ասաց, որ բացի վերը նշված ձերբակալվածներից այլ ձերբակալվածներ չկան: ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտե երեկ գրավոր հարցում ուղարկեցինք` մասնավորապես նշելով հետեւյալ հարցերը. «ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները պատահաբա՞ր են բեռնատարից հայտնաբերել թմրամիջոցը, թե՞ նախապես իմացել են, որ բեռնատարում առանձնապես խոշոր չափերի հերոինի տեսակի թմրամիջոց կա: Համագործակցելու ե՞ք Իրանի եւ Վրաստանի գործընկերների հետ: Ինչպե՞ս եք համագործակցելու նաեւ Թուրքիայի ձեր գործընկերների հետ, եթե Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ»: Ի պատասխան մեր հարցմանը, երեկ ՊԵԿ-ից պատասխանեցին միայն, որ հունվարի 17-ին արձանագրված 927,6 կգ հերոին տեսակի թմրամիջոցի բացահայտման դեպքը «տեւական եւ հետեւողական աշխատանքի արդյունք է»:
Նշենք, որ երեկ լրացավ Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուի ձերբակալության 72 ժամը: Վերջինիս պաշտպան Արտակ Գարոյանը մեր զրույցում նշեց, որ Օսման Ուգուրլուին երեկ առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 215 հոդվածի 2-րդ մասի (թմրամիջոցների մաքսանենգությունը) եւ 216 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Պաշտպան Արտակ Գարոյանը նշեց նաեւ, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Օսման Ուգուրլուին երկու ամսով կալանավորելու համար: «Դատարանը բավարարեց տվյալ միջնորդությունը, որը մեր կարծիքով անհիմն էր, որովհետեւ պատճառաբանական մասում չի հիմնավորում, թե ինչու պետք է նա կալանավորվի: Մենք հինգ օրվա ընթացքում վերաքննիչ բողոք կներկայացնենք եւ կսպասենք որոշմանը: Հիմա Օսման Ուգուրլուն գտնվում է ազգային անվտանգության ծառայության կալանավորների համար նախատեսված վայրում: Առաջադրված մեղադրանքը չի ընդունում, բայց զղջում է, որովհետեւ մեղադրանքը բավականին լուրջ է, իրեն լուրջ արարք է մեղսագրվում: Նա մասնակի փոշմանում է, բայց չի ընդունում», - մեր զրույցում ասաց Օսման Ուգուրլուի պաշտպանը:

ՏԱԹԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆ
www.armtimes.com

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24