Ոստիկանությունը դարձել է հասարակական կարգի պահպանման մի ինչ-որ ծառայություն, պետք է լիազորություններն ընդլայնել

16.03.2019 13:39
1158

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով գաղտնալսման իրավունք վերապահել նաև ոստիկանությանը. գործող օրենսդրությամբ՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահված բացառապես ԱԱԾ-ին:

Այս առնչությամբ Արմեն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Առաջիկայում ևս նախաձեռնություններ են լինելու ոստիկանության գործառույթների հետ կապված, որովհետև ես կարծում եմ՝ ոստիկանությունն այսօր չունի այն անհրաժեշտ լիազորությունները, գործիքակազմը, որը հնարավորություն կտա նրան արդյունավետ իրականացնելու իր առջև դրված խնդիրները»:

Նրա խոսքով՝ դատաիրավական համակարգում վերջին 10 տարիների ընթացքում տեղի ունեցած բարեփոխումների զգալի մասը կատարվել է ոստիկանության լիազորությունների սահմանափակման հաշվին. «Եվ այսօր ոստիկանությունը ավելի շատ դարձել է հասարակական կարգի պահպանման մի ինչ-որ ծառայություն, և բոլորիս մոտ տպավորություն է, որ ոստիկանը տատիկին պետք է փողոցից փողոց անցկացնի: Մինչդեռ ոստիկանության հիմնական գործառույթը՝ հանցավորության դեմ պայքարը, ոստիկանությունն իրականացնում է շատ դժվար և բարդ մեխանիզմներով»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40