Ոստիկանությունը հանդիպումների է հրավիրում ռեյտինգային թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին

25.11.2018 15:19
1192

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանում օրինականության ապհովմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը առաջիկա օրերին հանդիպումներ կունենա հանրապետության մարզերում, որոնց հրավիրվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները և նախընտրական շտաբների ղեկավարները հրավիրվում են հանդիպումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ոստիկանությունը հանձնառու է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում անել առավելագույնը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, ինչպես և նախորդող շրջանում օրինականության և քաղաքացիների իրավունքների լիարժեք ապահովման, ինչպես և անօրինականության դրսևորումների, այդ թվում՝ ընտրակաշառքի, ընտրողների ուղղորդման, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտման հնարավոր դեպքերի բացառման համար:

ՀՀ ոստիկանությունը, իր հանձնառությանը հավատարիմ, արդեն այսօր ձեռնարկում է միջոցառումներ՝ առաջադրված բոլոր խնդիրները նույնպիսի հետևողականությամբ ու սկզբունքայնությամբ կատարելու համար, ինչպես կատարել է նախորդ ամիսների բոլոր համապետական ու զանգվածային միջոցառումների ժամանակ:
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանում օրինականության ապհովմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը առաջիկա օրերին հանդիպումներ կունենա հանրապետության մարզերում:
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները և նախընտրական շտաբների ղեկավարները հրավիրվում են հանդիպումներին:

Հանդիպումները կկայանան՝
Նոյեմբերի 27-ին, ժամը 11-ին՝ Արագածոտնի մարզպետարանում:
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:30-ին՝ Շիրակի մարզպետարանում:
Նոյեմբերի 29-ին, ժամը 10-ին՝ Վայոց ձորի մարզպետարանում:
Նոյեմբերի 29-ին, ժամը 14:30-ին՝ Գորիսի քաղաքապետարանում:
Նոյեմբերի 30-ին, ժամը 17-ին՝ Գեղարքունիքի մարզպետարանում:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10-ին՝ Լոռու մարզպետարանում:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:30-ին՝ Տավուշի մարզպետարանում:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17 -ին՝ Կոտայքի մարզպետարանում:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11-ին՝ Արարատի մարզպետարանում:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին՝ Արմավիրի մարզպետարանում»:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40