Ոստիկանությունը հորդորում է պահպանել տոնական պայթուցիկների օգտագործման անվտանգության կանոնները

28.12.2018 12:54
1223

 Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է պահպանել տոնական պայթուցիկների օգտագործման անվտանգության կանոնները: Ոստիկանության տարածած տեսանյութում նշվում է, որ առաջին հայացքից վտանգավոր չթվացող պայթուցիկների օգտագործումը իրականում շատ հաճախ ծանր հետևանքներ է ունենում, երբ չեն պահպանվում անվտանգության կանոնները:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 22-ին Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ աչքի վնասվածքով մի կին է տեղափոխվել բուժօգնության: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ կինը վնասվածքը ստացել է միջոցառման ժամանակ, հրավառության պահին պայթուցիկի մի հատված դիպել է աչքին: Նշվում է, որ նման դեպքեր էլի են եղել:

Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ հրագործական իրերի առևտրի համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա, արգելվում է դրանք վաճառել անչափահասներին, քանի որ այս հարցում անչափահասներն ամենախոցելին են, ու, ցավոք, հաճախ տուժում են հենց նրանք:

Ոստիկանությունը իր հերթին հետևում է հրագործական իրերի օրինական վաճառքին, նաև անվտանգության կանոնների պահպանմանը, սակայն միևնույն ժամանակ անչափահասների ծնողներին կոչ է անում ուշադիր լինել  իրենց երեխաների նկատմամբ, թույլ չտալ նրանց  հրագործական իրեր օգտագործել, ինչը կարող է վտանգել նրանց կյանքն ու առողջությունը:

 

 armenpress.am
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40