Ո՞վ եւ ինչո՞ւ է պահանջում Գորիս համայնքի ընտրյալ ղեկավարի հրաժարականը

08.09.2017 12:47
2291

Սեպտեմբերի 6-ի օրվա երկրորդ կեսից Գորիսի հանրությունն ալեկոծված է: Լարված եւ սպասողական վիճակում հայտնված մարդիկ քննարկում են ոչ պաշտոնական ճանապարհով տարածված տեղեկությունն առ այն, թե իբր Վաչագան Ադունցը, հարկադրանքի ենթարկվելով, հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ոմանք նույնիսկ հավաստիացնում էին, թե կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվելու է Վաչագան Ադունցի դիմումը եւ Գորիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր է նշանակվելու:

Իհարկե, կառավարությունում նման հարց չքննարկվեց, ինչը, սակայն, չխանգարեց, որ համայնքի ղեկավարի շուրջ բռնկված հրդեհն ավելի թեժանա:

Խոսակցությունների սաստկացմանը նպաստում էր հանգամանքը, որ Վաչագան Ադունցը անհասանելի էր եւ հնարավոր չէր կապվել նրա հետ:

Միայն սեպտեմբերի 7-ի առավոտյան հաջողվեց հեռախոսազրույց ունենալ Վաչագան Ադունցի հետ, ով էլ հաստատեց, որ ճնշում են գործադրում իր վրա՝ հրաժարականի դիմում գրելու համար, սակայն չի գրել եւ չի պատրաստվում գրել: Հերքեց Գորիսում տարածված խոսակցությունը, թե իբր սեպտեմբերի 6-ին համայնքապետարանում (մեկ տարվա մեջ կատարված հինգ ստուգումից հետո) նոր ստուգումներ են սկսվել:

Համայնքապետը հավելեց նաեւ, որ սեպտեմբերի 7-ին իրեն նոր եւ կարեւոր հանդիպումներ են սպասվում, որոնց արդյունքում էլ վերջնականապես կորոշի իր անելիքը՝ չբացահայտելով, թե ով է իրենից հրաժարական պահանջում եւ ինչու:

Նույն օրվա ընթացքում, սակայն, համայնքի ղեկավարը նորից անհասանելի էր:

Սեպտեմբերի 8-ին նույնպես (մինչեւ հիմա) Վաչագան Ադունցն անհասանելի է:

Փաստորեն երեք օր է՝ Գորիս համայնքի ղեկավարի հետ կամ նրա շուրջ ինչ-որ արտասովոր ու անսպասելի զարգացումներ են տեղի ունենում, որի մասին տեղյակ չեն ո՛չ համայնքը, ո՛չ համայնքապետարանը, ո՛չ ավագանին…

Գրեթե նախօրինակը չունեցող այս իրավիճակում հարկ ենք համարում նախեւառաջ զարմանք եւ տարակուսանք արտահայտել Վաչագան Ադունցի պահվածքի առիթով. գորիսեցիների բացարձակ մեծամասնության կողմից ընտրված եւ հանրապետության լավագույն համայնքապետերից մեկի համարումն ունեցող անձնավորությունն ինչո՞ւ հրապարակավ չի ասում, թե իրականում ի՞նչ է կատարվում իր հետ, ո՞վ է իրեն հրաժարականի դրդում եւ ի՞նչ հիմքով:

Մի՞թե լռելն ամենաօպտիմալ եւ ողջամիտ տարբերակն է այս պարագայում:

Միեւնույն ժամանակ, ոչ ոք չի ասում կամ պնդում, թե Վաչագան Ադունցն անփոխարինելի է, անձեռնմխելի է, որ նրա պաշտոնանկությամբ Գորիսում սուգ է հայտարարվելու: Բայց նա ընտրյալ իշխան է՝ սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակով: Եվ եթե պետական որեւէ ատյանում հրաժարականի պահանջ է ներկայացվել նրան, ապա պետք է հիմքեր լինեն դրա համար, որի մասին խոսք չկա առայժմ:

Իսկ եթե նման հիմքեր չկան, ապա դա, մեղմ ասած, հակասահմանադրական ձեռնարկում է: Ուրեմն՝ ո՞վ եւ ի՞նչ հիմնավորմամբ է փորձում պաշտոնանկ անել Գորիսի ընտրյալ համայնքապետին:

Գորիսյան կրքերի բորբոքմանը նպաստեց վահեհակոբյանական ելեւէջներով պճնված բամբասանքը. իբր Վահեի բզբզոցով է Վաչագան Ադունցի պաշտոնանկությունն օրակարգային դարձել:

Մենք, իհարկե, չենք հավատում վարկած դարձած այդ բամբասանքին՝ գրեթե վստահ լինելով, որ նրա՝ Գորիսի ու մարզի հետ որեւէ առնչություն չունեցող, զուտ անձնական նկատառումները (Վաչագան Ադունցի գործունեության վերաբերյալ) դժվար թե երկրի ղեկավարությունը լրջությամբ ընդունի, մանավանդ որ համայնքապետ Ադունցը մարզպետ Վահեից բարձր է ե՛ւ ինտելեկտով, ե՛ւ պատասխանատվությամբ, ե՛ւ գործարարությամբ, ե՛ւ մեր պետական կարգին նվիրվածությամբ, ե՛ւ մաքրությամբ ու ազնվությամբ:

Ստեղծված վիճակն այդչափ անորոշ եւ արտառոց չէր լինի, եթե Հայաստանի Հանրապետության ամենանշանավոր համայնքներից մեկի՝ Գորիսի ղեկավարի ճակատագրի հարցն անդրկուլիսյան խաղերի լաբիրինթում չհայտնվեր:

Իսկ ներկա անորոշ եւ առեղծվածային իրավիճակի վարագույրը հետ քաշելու իրավունքն ու պարտականությունը նախեւառաջ Վաչագան Ադունցինն է, ով ունի գորիսեցիների վստահության քվեն առաջիկա մի քանի տարվա համար:

Այնպես որ՝ սպասում ենք Վաչագան Ադունցի անկեղծ հայտարարությանը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09