Աննախադեպ այց Երևան․ հայ-չինական պատմական համաձայնագիր

27.05.2019 11:24
1188

Պաշտոնական Երևանը նախորդ ամսվա վերջին բարձր մակարդակով չմասնակցեց «Մետաքսի ճանապարհ» երկրորդ ֆորումին(Հայաստանը սահմանափակվեց բնապահպանության նախարարի մասնակցությամբ), ինչը տարբեր գնահատականների ու մեկնաբանությունների տեղիք տվեց Հայաստանում, մասնավորապես՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան մի քանի գրառումներով անդրադարձավ Հայաստանի կորսված հնարավորություններին։ Այնուամենայնիվ, Պեկինը գտավ բացը լրացնելու հարթակ, ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին իր կաբինետի մի քանի անդամների հետ միասին աշխատանքային այցով մեկնեց Պեկին՝ մասնակցելու «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին։ Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, վարչապետ Լի Քեցյանի, ինչպես նաև չինական մի քանի խոշոր ընկերությունների հետ։

Փաշինյանի այցը ու ձեռք բերված պայմանավորվածությունները երեկ որոշակի ամրապնդում ստացան․ Երևան էր ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին, որը հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի, վարչապետի ու արտգործնախարարի հետ։

Չինաստանի արտգործնախարարի այցի հմնական արդյունքն, անշուշտ, «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրն է, ինչը կարող է խթանել Հայաստանում չինական ներդրումների ներգրավման գործընթացին, ինչպես նաև՝ տուրիզմի զարգացմանը։ Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ առաջարկել է համատեղ քննարկել նաև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հեռանկարները: Այս առաջարկությունը, կարծես թե, արժանացել է չինաստանցի բարձրաստիճան հյուրի հավանությանը և հուսանք, որ Երևանում ստորագրված պատմական համաձայնագիրն ու բանավոր պայմանավորվածությունները կդառնան երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր ազդակ։

Երեկ երկուստեք կարևորվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում համագործակցությունը: Ընդ որում՝ շատ կարևոր է, որ այն դիտարկում է ոչ միայն որպես ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման ծրագիր, այլև հաղորդակցության միջանցքի ձևավորման հնարավորություն, որը կարևոր օղակ կարող է հանդիսանալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում: Ուշագրավ է, որ Չինաստանի ԱԳ նախարարը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու նախագիծը դիտարկել է տարածաշրջանային զարգացման և կայունության ապահովման համտեքստում։ Սա խոսում է այն մասին, որ Պեկինը հայ-չինական հարաբերությունները դիրտարկում է ավելի գլոբալ՝ ռեգիոնալ համատեքստում։

Վան Իի երևայան այցը կարևոր, նույնիսկ պատմական իրադարձություն է և հուսանք, որ մեր իշխանությունները պատկերացնում են հայ-չինական հարաբերությունների խորացման և զարգացման կարևորությունն ու նշանակությունը։

Գլոբալ քաղաքականության մեջ այլևս հնարավոր չէ չնկատել Չինաստանի ազդեցության հարաճուն աճը ու այս պարագայում հայ-չինական հարաբերությունները կարևոր, անգնահատելի դեր ունեն Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործում, ինչն, անշուշտ, նպաստելու է մեր երկրի ինքնիշխանության ամրապնդմանը, սուբեկտության մեծացմանը, տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, ինչը շատ կարևոր գործոն է նաև ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում։

Չինաստանն անչափ կարևոր ուղղություն է Հայաստանի համար, սակայն խիստ սկզբունքային է, որպեսզի Հայաստանի իշխանությունները՝ տնտեսական համագործակցությունն ու չինական հնարավոր ներդումները կարևորելուց զատ, հայ-չինական հարաբերությունենրում առաջնահերթություն համարեն քաղաքական օրակարգի ձևավորումը։ Պեկինին՝ առաջին հեթրին, հետաքրքրում են աշխարհաքաղաքական խնդիրներն ու, բնականաբար՝ չինական ներդրումներ կարելի է ակնկալել՝ երկու երկրների միջև քաղաքական ընդհանուր օրակարգի ձևավորման պարագայում։

Առհասարակ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է դուրս գա իներցիոն ռեժիմից ու դառնա նախաձեռնողական բոլոր ուղղություններով, հակառակ պարագայում՝ աշխարհի ուժային կենտրոններում կնվազի հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ ու անցած տարի Հայաստանում տեղի ունեցած մասշտաբային իրադարձություններն այդպես էլ չեն կապիտալիզացվի արտաքին հարաբերություններում՝ վերածվելով չօգտագործված հնարավորության, ինչն անդառնալի կորուստ կլինի արագ զարգացող աշխարհի պարագայում։ Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանի արտաքին գործընկերների համար ոչ այնքան կարևոր է բուն հեղափոխության փաստը, որքան՝ դրա կիրառական արդյունքները, կապիտալիզացիան։

1in.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40