Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի նոր կառավարության կազմը գրեթե ամբողջությամբ կապված է միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող հիմնադրամների, ՀԿ-ների և այլ կազմակերպությունների հետ: Ջորջ Սորոսի մասին տեղեկությունները բավականին հակասական են, սակայն կան հստակ տվյալներ, որ մի շարք երկրներ և դրանց ղեկավարներ լուրջ կոնֆլիկտներ ունեն Սորոսի հետ՝ ընդհուպ անձնական թշնամանք: Ներկայացնում ենք այդ երկրների և կոնֆլիկտների մասին տեղեկություններ.
Իսրայելում Ջորջ Սորոսի գործունեությանը վատ են վերաբերվում ԱԳՆ մակարդակով: Իսրայելի ԱԳ նախարարը նույնիսկ Սորոսին ուղղված հայտարարություն էր արել առ այն, որ Սորոսը բազմաթիվ անգամներ փորձել է քանդել դեմոկրատական սկզբունքներով ընտրված իշխանությունների հիմքերը՝ տարբեր կազմակերպություններ ֆինանսավորելով, որոնք սուտ են տարածել հրեական պետության մասին և փորձել են զրկել Իսրայելին ինքնապաշտպանության իրավունքից: Քաղաքագետ Ավիգդոր Էսկինն էլ ասել էր, որ Սորոսը վաղուց ծայրահեղ անցանկալի մարդ է Իսրայելում՝ չնայած իր հրեական արմատներին, քանի որ նա մշտապես փորձել է քանդել Իսրայել պետության հիմքերը: Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ» կազմակերպությունը ոչ միայն փորձել է պետական քաղաքականությունը կազմաքանդել, այլ նաև ֆինանսավորել է հակաիսրեյալական երթեր, փորձել է խառնվել երկրի ներքաղաքական գործընթացներին:
Իսրայելում հաքերները նույնիսկ կոտրել են «Բաց հասարակության հիմնադրամ»-ի էլեկտրոնային հասցեները և հրապարակել նամակներ, որտեղ պարզ երևում է, որ միլիարդատերը միլիոնավոր դոլարներ է տրամադրել իսրայելական պետության քանդման համար՝ դեմոկրատական արժեքների և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անվան ներքո:
DCLeaks-ի հաքերները նաև ցուցակ էին հրապարակել, որտեղ Եվրախորհրդարանի 226 պատգամավորներ են, որոնց «Բաց հասարակության հիմնադրամ»-ը համարում է իրենց գաղափարական դաշնակիցներ:
Հունգարիայում Սորոսի դեմ արշավը սկսվեց այն ժամանակ, երբ այդ երկրում կրթական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարվեց, որի համաձայն փակվեց Սորոսի կողմից ֆինանսավորվող Կենտրոնական-Եվրոպական համալսարանը (CEU): Այս օրենքն արդյունք էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Ջորջ Սորոսի մեջ եղած երկարատև հակամարտության:
Հունգարիայի վարչապետը բազմաթիվ անգամներ մեղադրել էր Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի կողմից հովանավորվող ՀԿ-ներին նրանում, որ վերջիններս փորձում են ազդեցություն ունենալ երկրի քաղաքական գործընթացների վրա: Իրավապահ մարմիններն էլ բացահայտել էին դեպքեր, որ այս ՀԿ-ների անդամներն օգնում են Հունգարիա անօրինական ներթափանցել փորձող միգրանտներին, ովքեր փախստականի կարգավիճակ են ցանկացել ստանալ:
Վիկտոր Օրբանի խոսքերով, ստուգումները բազմաթիվ իրավախախտումներ են արձանագրել Սորոսի կողմից ֆինանսավորվող հաստատություններում: Չնայած Հունգարիայում անցկացված ցույցերին, միջազգային և տեղի մի շարք կազմակերպությունների բողոքներին, Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը ստորագրեց օրենք, որի համաձայն փակվեց Սորոսի կողմից ֆինանսավորվող CEU համալսարանը:
Սակայն, սրանով Հուգարիայում Սորոսի դեմ պայքարը չավարտվեց: Անձամբ Վիկտոր Օրբանի օգնությամբ ցույցեր կազմակերպվեցին, որոնք պահանջեցին Սորոսին չխառնվել երկրի ներքին քաղաքական հարցերին՝ վնասելով պետական շահերը:
Հունգարիայում ընթացող ցույցերը փորձեցին օգտագործել որոշ հակապետական կազմակերպություններ՝ ներկայացնելով դրանք որպես հակասեմիթական և փորձ կատարելով սրել Հունգարիայի և Իսրայելի հարաբերությունները: Սակայն, որոշ ժամանակ անց Հունգարիա այցելեց Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, ով իր աջակցությունը հայտնեց Վիկտոր Օրբանին՝ Ջորջ Սորոսի գործունեությունը քննադատելու համար:
Լեհաստանի իշխանությունները նույնպես նախաձեռնել են արշավ ընդդեմ Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների, մասնավորապես Batory հիմնադրամի դեմ, որը միլիարդավոր եվրոներ է տարեկան ուղարկում լեհական ՀԿ-ներին, որպեսզի 2020 թվականին հասնի իշխանափոխության: Լեհաստանի իշխանությունները պնդում են, որ ինչքան էլ հայտարարվում է, թե խորհրդարանական ժողովրդավարության առաջմղման նպատակ ունեն այդ ՀԿ-ները, բայց իրականում խոսքը վերաբերում է ավանդական կաթոլիկ արժեքների ոչնչացմանը:
Իշխող կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսիյն էլ հայտարարել է, որ Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները նպատակ ունեն ոչնչացնել լեհ հասարակության ազգային ինքնությունը, և կողմ է եղել Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների նկատմամբ կառավարության կողմից առաջարկվող սահմանափակումների կիրառմանը: Լեհաստանի նախագահ Միլոշ Զեմանն էլ հայտարարեց, որ «Բաց հասարակության հիմնադրամ»-ը փորձում է Լեհաստանի ներքին գործերի մեջ խառնվել:
«Ես լուրջ հարցեր ունեմ պարոն Սորոսին, նրա հիմնադրամներն ու համակարգերը Լեհաստանում ֆինանսավորում են մոտ 90 կազմակերպություններ, որոնք զբաղվում են կասկածելի քաղաքական գործունեությամբ և բողոքի ակցիաներ են կազմակերպում »,- իր ելույթում նշել է ռումինական սոցիալիստական կուսակցության ղեկավար Լիվիու Դրագնեան՝ կոչ անելով խստացնել ոչ պետական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը:
Բուլղարիայի, Սերբիայի և Սլովակիայի քաղաքական գործիչներն էլ բազմաթիվ անգամներ հանդես են եկել ելույթներով և կոչերով՝ քննադատելով Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների ոչ ազգանպաստ և պետական ինստիտուտները թուլացնող գործունեությունը:
ԱՄՆ-ում Ջորջ Սորոսն ավանդաբար աջակցում է գաղափարապես իրեն ավելի մոտ դեմոկրատական կուսակցությանը: ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Սորոսն աջակցել է Հիլլարի Քլինթոնին և սուր քննադատել Դոնալդ Թրամփին: Մոտ 600 միլիոն դոլար Սորոսը ծախսել է ԱՄՆ-ում մարիխուանայի օրինականացման և թմրանյութերի օգտագործման համար քրեական պատժից ազատելու օրենսդրական փոփոխությանը հասնելու համար:
Սակայն, Թրամփի ընտրվելուց հետո ԱՄՆ բնակչությունը պահանջ հնչեցրեց՝ Սորոսին ԱՄՆ-ից վտարել՝ մեղադրելով վերջինիս նահանգներում խառնակչություններ հրահրելու, ԱՄՆ տնտեսությունը քայքայել փորձող կազմակերպություններին ֆինանսավորելու, պետական ադմինիստրատիվ համակարգը քայքայել փորձելու մեջ՝ որակավորելով այս արարքները որպես ներքին ահաբեկչություն: Կազմակերպված ստորագրահավաքի տակ ստորագրել էին 150 հազարից ավել ԱՄՆ քաղաքացի:
Նշենք նաև, որ Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Ջորջ Սորոսը կորցրեց 1 մլրդ դոլար: Կան նաև բազմաթիվ այլ հիմնավոր փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Սորոսը և Թրամփը թշնամիներ են:
Համարվում է, որ բոլոր երկրներից ամենաշատը հենց Մեծ Բրիտանիան է տուժել Ջորջ Սորոսի գործողություններից, երբ վերջինս 1992-ին մեկ օրում մեկ միլիարդից ավել գումար է աշխատել՝ արժութային շուկայում հզոր մախինացիա կատարելու արդյունքում. Սորոսը գնել է բրիտանական ֆունտ ստերլինգի հսկայական քանակ և փոխանակել գերմանական մարկի հետ, ինչը հանգեցրել է բրիտանական ֆունտ ստերլինգի ակնթարթային արժեզրկմանը: Այս ամենի արդյունքում Բրիտանիայում առաջացավ տնտեսական լուրջ ճգնաժամ, ապրանքները թանկացան, կտրուկ աճեց գործազրկությունը: Այս վիճակից դուրս գալու համար Բրիտանիային մի քանի տարի պետք եկավ: Հաջորդ հարձակումը Բրիտանիայի վրա եղավ արդեն 2017-ին, երբ Սորոսի կողմից ֆինանսավորվող միջազգային լրագրողական հետաքննությունների կոնսորցիումը նյութեր հրապարակեց այն մասին, որ Անգլիայի թագավորական ընտանիքն օֆշորային ներդրումներ է կատարում: Չնայած այն փաստին, որ թագավորական ընտանիքի օֆշորային ներդրումներն օրինական են, միևնույն է, դա հարվածեց թագավորական ընտանիքի իմիջին:
Պաստառների վրա գրված է՝ ամեն ինչում մեղավոր է Սորոսը:
Նշենք, որ 2015-ին «Բաց հասարակության հիմնադրամ»-ի գործունեությունը ՌԴ-ում համարվել է անցանկալի և կասեցվել է:
Հարկ ենք համարում ներկայացնել նաև Հայաստանում գործող հիմնադրամների ու ՀԿ-ների ընդամենը մի մասը, որոնք ֆինանսավորվում են Ջորջ Սորոսի կողմից, իսկ վերջինիս գաղափարական առանձնահատկություններին և նպատակներին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:
Սորոսի հիմնադրամ՝ պաշտոնական անունը «Բաց հասարակության հիմնադրամ» (Open Society Foundations, OSF) :
Այս հիմնադրամի կողմից են ֆինանսավորվում Amnesty International, Human Rights Watch, Mercy Corps, International Crisis Group միջազգային կազմակերպությունները:
«Բաց հասարակության հիմնադրամ»-ը (Open Society Foundations, OSF) Հայաստանում գրանտներ է տալիս 1998 թվականից: Ներկայացնում ենք վերջին տարիներին այս հիմնադրամից խոշոր գրանտներ ստացած կազմակերպությունների մի մասը.
Transparency International հակակոռուպցիոն կենտրոն:
Հանուն դեմոկրատիայի համագործակցություն, որի շրջանակներում գործում է religions.am կայքը:
Մեր իրավունքների սահմանները ՀԿ
Ասպարեզ (Գյումրի) լրագրողական ակումբ
Հասարակական լրագրության ակումբ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Ազատ խոսքի իրավունքի պաշտպանության կոմիտե ՀԿ
Մարդու իրավունքեի զարգացման կենտրոն ՀԿ (HealthRights.am կայք)
Կանանց ռեսուրսների կենտրոն
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա • Փինք Հայաստան
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն
Հասարակական քաղաքականության ինստիտուտ (Institute of Public Policy)
Նոր սերունդ մարդասիրական ՀԿ
Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման կոալիցիա ՀԿ
Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Դիսկրիմինացիայի դեմ պայքարի և հավասարության առաջմղման միավորում
Հանուն հավասար իրավունքների ՀԿ, որին կից գործում է Հոդված 3 հասարակական ակումբը
Սորոսի կողմից դրամաշնորհներ են ստացել ու ստանում մի շարք ԶԼՄ-ներ, բազմաթիվ բարեգործական և իրավական կազմակերպություններ՝
Unison, Tax-Payers and Businessmen’s Rights Protection, Europe in Law Association, Armenian Innocence Project, CPI Rights Protection Armenian Center,
Arevamanuk, Near East Foundation Armenian Branch, Media Partners, Sexual Assault Crisis Center, Women’s Support Center, NGO և այլն:
Հաշվի առնելով այն փաստը, որ Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները, ԶԼՄ-ները և հիմնադրամները բավականին շատ են Հայաստանում, առանձին հոդվածով մանրամասն կներկայացնենք դրանք, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ աշխատել են տվյալ ՀԿ-ներում կամ ակտիվ համագործակցել են դրանց հետ :
Առաջիկա հրապարակումներում կներկայցնենք նաև Սորոսի հիմնադրամների գաղափարների և դրանց աշխարհով մեկ տարածման և իրագործման հիմնական նպատակները:
«Անալիտիկ» վերլուծական թիմ