Ով է կանգնած «Գեոպրոմայնինգ» ընկերության հետեւում. Ինչ կապ ունի Տրոցենկոն Ալիեւի կողմից պարգեւատրված Սեչինի հետ

10.10.2021 20:40
4791

Ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոնոպոլ դիրքեր ձեռք բերում, ինչին զուգահեռ կառավարությանն է նվիրում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի 15 տոկոսը։ 

Իսկ ով է Տրոցենկոն ընդհանրապես, ով է կանգնած նրա թիկունքում, նրա կողմից ղեկավարվող «Գեոպրոմայնինգ» ընկերության հետեւում ում ականջներն են երեւում եւ ինչու է ՀՀ կառավարությունն այդքան բարեհաճ այս անձի նկատմամբ։ Որքանով է կառավարության կողմից կայացված այս կասկածելի գործարքում որոշիչ դեր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից պարգեւատրված Իգոր Սեչինը, որի խորհրդականն է հանդիսանում Տրոցենկոն։

44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն պայմանագրին հաջորդած ողջ ընթացքում ՀՀ Սյունիքի մարզը թշնամական՝ «դեմարկացիա-դելիմիտացիա» մտացածին «օպերացիայի» շրջանակում հայտնվեց ուշադրության կենտրոնում և առայսօր շարունակում է այդպիսին լինել։ ՈՒշագրավ է, որ Փաշինյան-Տրոցենկո  հանդիպման և քննարկման առարկան էլ վերաբերվում է Սյունիքին, ի մասնավորի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին և այս համատեքստում նախատեսվող նոր ներդրումային ծրագրերին ու նախագծերին: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի 60 տոկոս բաժնետոմսերը վերջերս ձեռք բերած ռուս գործարար Ռոման Տրոցենկոն բնավ պատահական մարդ չէ, նա «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի խորհրդականն է 2012 թվականից ի վեր։ Այն նույն Իգոր Սեչինի, որը նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում եւ 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմից օրեր առաջ, Ադրբեջանի նախագահի կողմից արժանացել է բարեկամության շքանշանի։

Հիմա, Իգոր Սեչինի խորհրդական Ռոման Տրոցենկոն՝ պարզվում է, ոչ միայն ԶՊՄԿ 60 տոկոսի բաժնետերն է, այլև «Փաստինֆո»-ի տեղեկություններով այն նույն անձը, որը պատրաստվում է գնել նաև Թեղուտի հանքավայրի բաժնետոմսերը, իսկ այդպիսով ստացվում է, որ նրա ձեռքում են կենտրոնանում Հայաստանի 5 խոշոր հանքավայրերը, քանի որ նա հանդիսանում է նաև Սոթքի ոսկու հանքավայրի խոշոր բաժնետերը․ միաժամանակ այս նույն գործարարին է պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և ձեռք է բերում նաեւ Մեղրաձորի հանքավայրը։

Ասել է, թե՝ Հայաստանի 5 խոշոր հանքավայրերը հայտնվում են օտարերկրացու ձեռքում։ Այս համատեքստում ամբողջովին հրապարակախոսական է դառնում «ՈՒ՞մ է պատկանում Հայաստանի ընդերքը» հարցադրումը, որի պատասխանը շարադրված է ՀՀ մայր օրենքում։ Իհարկե, նոր չէ, որ հրապարակախոսական է այս հարցը, բայց ինչպես տեսնում եք՝ աստիճանաբար, հայկական /թեկուզ՝ մասնավոր/ գործոնն այս կարևորագույն ոլորտից վերանում է։

Զանգեզուրի կոմբինատի հետ կապված այս պատմությունը ՀՀ 2-րդ նախագահն իր ասուլիսում որակեց որպես՝ «կոռուպցիոն գործարքի բարձր պիլոտաժ»՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու՞ է բաժնետոմսերի կառավարումը փոխանցվում վարչապետի գրասենյակին, այլ ոչ թե՝ ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարություններին: Հատկանշական է, որ նույնաբովանդակ տեսակետ է հայտնել նաև աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ «ՀՀ ասելով չենք հասկանում օրվա իշխանություն։ Դա պետք է կառավարի օրինակ՝ Ֆինանսների նախարարությունը»։ Միաժամանակ, կանխատեսելով բոլոր հնարավոր վնասներն ու վտանգները նման դեպքերում՝ նա վտանգավոր է համարել մեկ անձնի ձեռքում հանքերի, ՀՀ ընդերքի և ռազմավարական նշանակության օբյեկտների կենտրոնացումը, քանզի դա ինքնին նշանակում է մեր պետությունը մեկ անձից կախման մեջ կարող է հայտնվել՝ բոլոր հնարավոր հետևանքներով հանդերձ․․․Ընդհուպ այն, որ պետությունը կոլապսի մեջ կհայտնվի։

Ի դեպ, այն, որ ՀՀ քաղաքացիներն անտեղյակ են, թե ումի՞ց եւ ինչպես է Ռոման Տրոցենկոն գնել ԶԱՊԿ-ը, արդեն երկրորդական է դառնում, քանզի մեր փխրուն վիճակում առաջին պլան է մղվում մեկ այլ, առավել կարևոր հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս գործարքի հետևում, այսինքն, արդյո՞ք մի նոր դավ չի՞ նյութում Փաշինյանը ՀՀ-ի դեմ։

Հայաստանը սուբյեկտից վերածվել է «օբյեկտի», որին ընդամենը կերակրում են խոսքերով՝ «ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ, ինչը կբացի զարգացման նոր ուղիներ, բլա-բլա-բլա․․․։

«Նյու Վասյուկիից» այն կողմ կգնա՞նք, թե՞ այսպես էլ կմնանք մեծ տերությունների դավադրությունների և կայսրությունների արանքում՝ կորցնելով պետականության վերջին ատրիբուտները։

Ի դեպ, այս գործարքում նաեւ այլ հետաքրքիր մարդկանց անուններ են շրջանառվում, որոնց կանդրադառնանք առաջիկայում։

Աղբյուր` Փաստինֆո

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12