«Ո՞վ կարող է հանգիստ ասել, որ Պուտինի գլխում Կարսը, Էրզրումը և Արդահանը Ռուսաստանի պակասող մասերը չեն»․ թուրքական ընդդիմության ներկայացուցիչ

02.03.2022 22:19
1146

Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները, կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում ելույթ ունենալիս, քննադատել է Ռուսաստանի ռազմական գործողություններն՝ Ուկրաինայում։

«Պատերազմում, որտեղ երկրներն իրենց ազատության և ինքնիշխանության համար են կռվում, մենք նրանց հետ միասին ենք։ Ուկրաինայի քաղաքները, խաղաղ բնակիչների բնակության վայրերը թիրախ են դարձել։ Ստիպված ենք ասել, որ սա ակնհայտ բռնազավթման և հարձակման նախաձեռնություն է, քանի որ ՌԴ նախագահ Պուտինը չի ճանաչում Ուկրաինայի ժողովրդի կամքը, չի հարգում քաղաքական ինքնիշխանությունը»,- Աքշեների խոսքերն է մեջբերել ermenihaber.am-ը։

Այս համատեքստում թուրք կուսակցապետը հետևյալ շեշտադրումն է արել․

«Երբ Ռուսաստանի այս մոտեցումն ակնհայտ է, ո՞վ կարող է պնդել, որ Թուրքիայի համար նա անվտանգ է։ Ո՞վ կարող է հանգիստ ասել, որ Պուտինի գլխում Կարսը, Էրզրումը և Արդահանը Ռուսաստանի պակասող մասերը չեն»,- ասել է նա։

Aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40