Ովքե՞ր են հավակնում Զելենսկու աշխատակազմի ղեկավարի պաշտոնին. 4 հավակնորդ կա․ ԶԼՄ

02.12.2025 11:52
433

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս չի կողմնորոշվել իր աշխատակազմի հաջորդ ղեկավարի հարցում, և թափուր պաշտոնի համար դիտարկվում են մի քանի թեկնածուներ։

Այս մասին մանրամասն ներկայացված է ՌԲԿ-Ուկրաինա-ի՝ «Երմակի դարաշրջանի ավարտը. ինչու՞ Զելենսկին ազատեց աշխատակազմի ղեկավարին, և ի՞նչ կփոխի դա»  նյութում։

Ամենաքննարկվող չորս հավակնորդների թվում են.

  1. Դենիս Շմիգալ՝ պաշտպանության նախարար (նախկին վարչապետ)

  2. Միխայիլ Ֆեդորով՝ առաջին փոխվարչապետ

  3. Կիրիլ Բուդանով՝ Գլխավոր հետախուզական վարչության պետ

  4. Պավել Պալիսա՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Աղբյուրներից մեկը նշել է. «Երեք հոգին նրանք են, ում մասին նախագահն անմիջապես մտածել է, իսկ Պալիսան լավ է դրսևորել իրեն աշխատանքում»։

Մեծ հավանականություն չկա, որ Նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակվի փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոն, քանի որ կառավարությունում չեն ցանկանում կրկին փոխել կառավարության ղեկավարին։

Մեկ այլ աղբյուր նշել է, որ Զելենսկին, ամենայն հավանականությամբ, որոշել է արտաքին հարցերով զբաղվել անձամբ, ԱԳՆ-ի և այլ կառույցների միջոցով։ Հետևաբար, աշխատակազմի ղեկավարի վրա կընկնի ներքին քաղաքականությունը։

Մեկ այլ աղբյուր հաստատում է, որ վերոնշյալ չորսով ցուցակը չի սահմանափակվում, և կան ևս երկու, ավելի քիչ ակնհայտ թեկնածուներ։

Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր կմնա առնվազն մինչև չորեքշաբթի, երբ Զելենսկին կվերադառնա արտասահմանյան գործուղումից։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40