Սյունյաց աշխարհի գրչության կենտրոն Խոզնավարի սրբավայրերը

23.02.2020 12:12
1717

Խոզնավարը Գորիսի տարածաշրջանի հյուսիս-արեւելյան կողմի ամենահեռու գյուղն է:

Մատենագիտության մեջ նշվում է նաեւ Խազնավար, Խանձաբերդ, Խզնավար, Խոզանավար, Խոզանվար, Խոզնավոր, Խոնզավար…

Անունն ունի ժողովրդական ստուգաբանություն, հավանաբար ծագել է խոզան եւ վար բառերից:

1490 թ. մի հիշատակարանում նշվում է որպես Սյունիքի Աղահեջքի մաս կազմող Քաշաթաղ գավառի գյուղերից մեկը:

Ըստ նոր հարկացուցակի՝ Տաթեւի վանքին տալիս էր 4400 դահեկան պտղի հարկ:

Գյուղի միջով է հոսում Խոզնավար գետակը՝ Հագարի գետի աջակողմյան վտակ Զաբուխ գետի աջ օժանդակը, որ սկիզբ է առնում Սեւ լճի մերձակայքից: 14 կմ երկարությամբ վտակը մայր գետին է միանում Խոզնավար գյուղից 6-7 կմ հարավ-արեւելք:

Քաշաթաղ «հայաբուն գավառում» ժամանակին 43 հայկական գյուղ կար:

Հետագայում՝ մոտ 200-250 տարի առաջ, այդ գյուղերի մի մասը դատարկվեց կամ բնակեցվեց Դիարբեքիրի կողմերից բերված քրդական ցեղերով:

1813 թ. ընդամենը 6 տուն էր մնացել Խոզնավար գյուղում՝ 78 բնակչով:

Այս գյուղ եւս, Ռուսաստանին միանալուց հետո, բազմաթիվ հայ ընտանիքներ եկան՝ ապահովություն գտնելու:

Դրանցից էին Միրզաբեկյան, Հարությունյան, Մելիք Եգանյան եւ Բահատրյան ընտանիքները:

Գյուղը փորձության է ենթարկվել 1905, 1913 եւ 1918 թվականներին:

1905-ին թուրքական ավազակախմբին հետ է մղել Ստեփան Ստեփանյան անունով հռչակավոր խմբապետը: Նա գյուղը փրկել է կործանումից, բայց սպանվել է իրեն սիրող կնոջ ձեռքով:

Այս կողմերում ավանդազրույց կա Գալուստ Մանուչարյան կտրիճի մասին, ով 1918-19 թթ. գլխավորել է ինքնապաշտպանական կռիվները թուրքերի դեմ:

Խոզնավարը՝ գրչության կենտրոն

Խոզնավար գետակի ափին, բոլոր կողմերից լեռներով պատած գեղատեսիլ վայրում գտնվող գյուղը, որի մերձակայքում կան բազմաթիվ ձորեր, հողմնահարված ժայռասյուներ, գրչության կենտրոն է եղել:

«Ցուցակ ձեռագրացում» Խոզնավարը հիշատակվում է որպես գրչության կենտրոն:

1490-ին այդտեղ ընդօրինակվել է մի Ավետարան, որով Եղիա անունով գրիչը խնդրում է հիշել իր վաղամեռիկ կնոջը՝ Կյուլփաշին:

Նրա դուստրը եւս՝ Շահզադեն, սովորել է գրչության արվեստը:

Եղիայի հայրը՝ Շապան, նույնպես գրիչ է եղել:

Գյուղի եկեղեցում դարեր շարունակ պահպանվել են հնագույն ձեռագրեր:

1913-ին, երբ թուրքերը ժամանակավորապես գրավեցին գյուղը, վառեցին եկեղեցում պահվող 200-ից ավելի ձեռագիր (այս փաստը վկայակոչում է Սերո Խանզադյանը):


***

 

Ստորեւ՝ 1652-ին Խոզնավարում գրված մի Ավետարան, որի հեղինակն է գրիչ՝ Միաքայել սարկավագը:

Փառք...

Զոր եւ տեսեալ զսոսայսն անճառ փրկագործութեան խորհուրդ սրբասէր եւ մաքուր եւ բարեգործ այրն Զաքարայ եւ բարեհոգի եւ առատամիտ ամուսինն իւր` Նանէրն, ոչ ունելով իւրեանց զաւակ մարմնաւոր եւ կամ յիշատակ ի վերայ երկրի, այլ ի միտ առան զբանն Աւետարանին որ ասէ. «Գանձեցէք ձեզ գանձ յերկինս, ուր ոչ գող մերձենայ...»։

Եւ արդ` ես յետինս ի կրաւնաւորաց եւ անարժանս ի կրաւնաւորաց մանկանց եկեղեցւոյ` Միքայէլ սարկաւագս, տեսի զսէր եւ զփափագ առատամիտ Զաքարին եւ ամուսնոյն` Նաներին, եւ Նաների եղբաւր Սարքսին, Աստուած իւր վարձն  հատուցանէ աստ եւ անդ, որ կամակից եղեւ գրելոյ սբ. Աւետարանիս, զոր ունէին  առ II    iii  իմ անընդունակ գոլով յարուեստս գրչութեան, այլ ըստ  կարի մերում, զոր պարգեւեաց Հոգին Սուրբ առ մեզ մա [ր] դասէր Հոգին, յանձն առի եւ բազում աշխատութեամբ եւ տառապանօք  գծագրեցի զսա  մեղսամած մատամբ իմով, ի յաստուածաբնակ եւ յանառիկ դղեակս Քաշթաղ, ի գ [ե]  օղն խզնավար, ընդ Հովանեաւ Սրբոյն Ստեփանոսի Նախավկային, ի հայրապետութեան տեառն Փիլիպպոսի Հայոց վերադիտողի, ի թվաբերութեանս Հայոց ՌՃԱ (1652)։

Եւ արդ` յերես անկեալ աղաչեմք զսրբութիւնդ ձեր սբ.  ընթերցողք, հարք եւ եղբարք, յիշեցէք զմեղաւոր գրող սորա եւ զծնօղսն եւ եղբարքն։

Դարձեալ [յիշեցէք] Զաքարէն, կողակիցն` Նաներն, եղբայրն` Թամուրն, ամուսինն` Շարբաթն, միւս եղբայրն` Խաչատուրն, ամուսին Գուլխաթունն յիշեցէք ի Քրիստոս...։

Ստացող` Զաքարէ


Եւ արդ` ես Զաքարէս ստացայ սբ. Աւետարանս ի հալալ եւ յարդար վաստակոց իմոց, յիշատակ  II ծնաւղաց իմոց, որք ընթեռնուն ի  ժամ սբ. եւ սոսկալի պատարագին, եւ թողութիւն հայցեն մեղացն հաւրն իմոյ` Իփակին, մաւրն իմոյ` Հոռումին, ամուսինն իմ` Նաներին, եղբօրն` տանուտէր Սարքսին,  եւ իմ եղբօրն` Թամուրին, Խանումին, կողակցին իւրոյ` Շարբաթին, հարազատ որդին` Վարդանանին, ամո [ւ]-սինն` Խանումին,  միւս որդին` Գրիգորին, ամուսինն` մարիամին, Թամուրի դստերն` Շնաւորին, Սանդուխտին, Խանումին, Ղումաշ [ին] III [հանգուցե] լոցն ամենայնի, ամէն։

Դարձեալ յիշեցէք զբ [ա] րեմիտ Զաքարէն եւ հիւրընկալ կին [ն] իւր` Նաներ III  եղբայրն Խաչատուրն, հայրն` Ուլուխանն եւ մայրն իւր` Հուրիխանն, յիշեցէք ի Քրիստոս։



Գյուղի եկեղեցին, որի ավերակները պահպանվում են

Տարակարծություն կա գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցու անվան շուրջ:

Մատենագիտության մեջ այն անվանվում է Սուրբ Ստեփանոս Նախավկա:

Պատմական հուշարձանների ցանկում եկեղեցին նշված է Սուրբ Մինաս անվամբ:

Գյուղացիների համար էլ, կարծեք, գործածական է վերջին տարբերակը:

Ղեւոնդ Ալիշանի վկայությամբ (Սիսական)՝ գյուղի եկեղեցին Սուրբ Ստեփանոս Նախավկա է կոչվել, իսկ հետագայում անվանել են Սուրբ Մինաս:

Եկեղեցու կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց հիմքեր կան ենթադրելու, որ 1212-ին Աստծո այդ տաճարն արդեն կար:

Եկեղեցին վերջին անգամ վերաշինվել-վերակառուցվել է 1675-ին:

Պատմում են, թե եկեղեցին վնասվել է 1931 թվականի, ապա 1968-ի հայտնի երկրաշարժների հետեւանքով:

Եկեղեցու քարերի մի մասը, գերեզմանաքարերը (այդ երկրաշարժների հետեւանքով) թափվել են ցած:

Պատի մեջ մնացել է ավազանը՝ «Մելիք Էքհզ յիշեցեք ի ՔՍ»:

Սա, անշուշտ, Մելիք Հայկազն 2-րդն է:

Արձանագրության մեջ նշմարելի է նաեւ Ցողունի անունը… Հավանաբար մոտակայքում նույնանուն գյուղն է եղել, որի մասին հիշատակում է Ստեփանոս Օրբելյան պատմիչը:

Գյուղի մյուս սրբավայրը՝ քանդված եկեղեցին, որ Սուրբ Հռիփսիմե է կոչվել

Գյուղի տարածքում եղել է նաեւ Սուրբ Հռիփսիմե անունով եկեղեցի:

Գյուղամիջի այդ եկեղեցին 1935-ին հիմնովին քանդել են, որի տեղում էլ կառուցվել է դպրոցը:

Դպրոցն այդ շենքում գործել է 1953-ից մինչեւ 2009 թ.:

Այն հիմա ծառայում է որպես բնակելի շենք:

Գյուղի դպրոցի ուսմասվար Հարություն Անդրյանի վկայությամբ՝ շենքի պատերի մեջ (որտեղ պատի ծեփը քանդվել է), խաչքարեր են երեւում:

Ամենայն հավանականությամբ դպրոցական այդ շենքը կառուցվել է հենց եկեղեցու քարերով:

Հարություն Անդրյանի վկայությամբ՝ հին դպրոցի մերձակայքում հողային աշխատանքներ կատարելիս մինչեւ հիմա էլ նկատվում են գերեզմանների հետքեր, ինչը հաստատում է գյուղի տարեցների պատմածը, թե եկեղեցու բակում գերեզմանատուն է եղել:


Խաչեր կոչվող գյուղատեղի-սրբավայրը, որ զարթոնք է ապրում Արամ Բաղդասարյանի ջանքով

Գյուղից մոտ 2 կմ արեւմուտք՝ սարավանդի վրա, կա մի գյուղատեղի, որ կոչվում է Խաչեր:

Ինչպես գյուղի տարեցներն են պատմել, բազմաթիվ շինությունների մնացորդներ եւ հնություններ ժամանակին անցել են գետնի տակ:

Պահպանվում են գերեզմանների հետքեր, նաեւ խաչքարեր:

2017 թվականից Արամ Բաղդասարյանի ջանքերով բարեկարգվում է այդ տարածքը:

Արամ Բաղդասարյանի վկայությամբ` տասնամյակներ շարունակ այդ վայրից են խոզնավարցիները մեկնել բանակային ծառայության:

Այսօր էլ երկու չքնաղ խաչքարի եւ հին մոմակալի մոտ (շաբաթ եւ կիրակի օրերին) կարելի է տեսնել հավատավոր խոզնավարցիների:

Ի դեպ, 5 մ երկարությամբ երկաթյա մի խաչ էլ Արամ Բաղդասարյանն է տեղադրել այդտեղ։


Շռնաղի խաչքարերը

Գյուղից մոտ 3-4 կմ հեռավորության վրա է գտնվում Ծիծեռնավանքը:

Ծիծեռնավանք տանող ճանապարհներից մեկը (բոլոր ճանապարհները ոչ մեքենահարմար են) ձգվում է ձորամիջոցով՝ Խոզնավար գետի հունին զուգահեռ:

Գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա (Ծիծեռնավանք տանող ճանապարհին) է գտնվում հանքային ջրերի Շռնաղ աղբյուրը:

Այդտեղ պահպանվում են հին ժամանակներում կառուցված խաչքարեր:

Գյուղի միջնակարգ դպրոցի ուսմասվար Հարություն Անդրյանի փոխանցմամբ, ինչպես գյուղի տարեցներն են ժամանակին պատմել, Շռնաղի մերձակայքում նաեւ գյուղատեղի է եղել, որն առավել ակնհայտ է դարձել 1960-70-ականներին այնտեղ հողային աշխատանքներ կատարելիս:


Սուրբ ծառը

Գյուղի գերեզմանատնից դեպի հյուսիս-արեւելք՝ Հաջիլար գյուղ գնացող ճանապարհին գտնվող մի բլրի վրա է (գերեզմանատնից մոտ 1 կմ հեռու) գտնվում Սուրբ ծառ ուխտավայրը:

Դարավոր, հաստաբուն կաղնու տակ խաչքար եւ կրակարան կա:

Մինչեւ հիմա էլ խոզնավարցիներն ակնածանքով են վերաբերվում այդ սրբավայրին:


***

 

«Սյունյաց երկրի» արշավախումբը Խոզնավարի սրբավայրեր այցելեց 2019 թ. հոկտեմբերի 25-ին:

Խորհրդային իշխանության վերջին տարիներին մի նոր եւ ավելի կարճ ճանապարհ է կառուցվել դեպի այդ ենթաշրջան՝ Վերիշեն գյուղով, 1918 մ բարձրությամբ Չալբուռուն լեռնագագաթով, խիստ ծանծաղ եւ եղեգնուտով ծածկված Ղազիգյոլի մերձակայքով:

Ցավոք այդ ճանապարհի վիճակը խիստ անմխիթարական է հիմա, ինչի համար էլ գերադասեցինք Գորիս վերադառնալ ավանդական ճանապարհով՝ Խոզնավար-Վաղատուր-Խանածախ եւ, իհարկե, Ստեփանակերտ-Գորիս մայրուղով:

Խոզնավարի սրբավայրերին ծանոթանալու պատվաբեր առաքելությունը հաջողությամբ չէինք  իրականացնի, եթե չլիներ Հարություն Անդրյանի, Արամ Բաղդասարյանի, Հրայր Ալավերդյանի, գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Սլավիկ Շափաղաթյանի աջակցությունը:


Սամվել Ալեքսանյան

На изображении может находиться: мост, растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: мост и на улице

На изображении может находиться: мост и на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: обувь и на улице

На изображении может находиться: дерево, на улице и природа

На изображении может находиться: дерево, на улице и природа

На изображении может находиться: дерево, растение, мост, небо, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево и на улице

На изображении может находиться: растение, на улице и еда

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: растение, на улице и природа

На изображении может находиться: на улице и природа

На изображении может находиться: мост, небо, растение, дерево и на улице

На изображении может находиться: растение, дерево, небо, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: растение, небо, дерево, облако, обувь, на улице и природа

На изображении может находиться: дерево, растение, небо, на улице и природа

На изображении может находиться: небо, растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, мост, на улице, природа и вода

На изображении может находиться: обувь и на улице

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: растение, дерево, трава, небо, на улице и природа

На изображении может находиться: растение, мост, дерево, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, небо, на улице и природа

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: дом, растение, дерево, небо и на улице

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево и на улице

На изображении может находиться: 5 человек, люди стоят, обувь, ребенок и на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: дерево и на улице

На изображении может находиться: небо, гора, облако, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево, на улице и природа

На изображении может находиться: дерево, небо, растение, на улице и природа

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57

Խոսք հիշատակի

24.12.2024 10:29

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31