Ովքեր են Սյունիքում նավթ և գազ որոնողները. նախկին «խաղացողները» վերադառնում են

05.11.2018 16:58
1299

Դեռ 2017թ.-ի սեպտեմբեր ամսին հայտնի դարձավ, որ մասնավոր ընկերությունը նախատեսում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացնել նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություններ: Այդ ընթացքում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն ուսումնասիրություն իրականացնելու հայտը մերժվել էր փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով:

Ինչպես տեղեկանում ենք Բնապահպանության նախարարությունից, օրերս նույն ընկերությունը՝ «Ագապե» ՍՊԸ-ն, Կապանում կիրականացնի հանրային լսումներ: ԲՆ հայտարարության մեջ ասվում է. ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. նոյեմբերի 5-ին ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի հանայնքապետարանի շենքում տեղի կունենան «Ագապե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում Կապանի համայնքում նախատեսվող նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում)»:

Այժմ արդեն հայտնի է, որ «Ագապե» ՍՊԸ աշխատանքների մասնակցում է նաև նախկինում Կապանի ոսկու հանքը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Վերջինս 2016թ.-ին վաճառեց ընկերությունը և հեռացավ Հայաստանից, սակայն վերջերս վերադարձել է Հայաստան և հանդիսանում է «Ագապե» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը: Հրաչ Ջաբրայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի ընկերներ, նոյեմբեր 5-ին, ժամը 14:00-ին Կապանի համայնքապետարանի նիստերու դահլիճում տեղի պիտի ունենա Armenian Gas and Power Enterprises (AGAPE) ընկերության Սյունիքի մարզի հետ կապված ծրագրերի ներկայացում, լսում.

այստեղ մանրամասն և թափանցիկօրեն պիտի ներկայացնենք ոչ միայն մեր աշխատանքային ծրագիրը, այլ նայև ընդհանուր պատկերը ընկերության ծրագրերի իրականացման... քաջալերում եմ ներկայ գտնվեք ծանօթանալու մեր աշխատանքային ծրագրին...նայև անձամբ և մասնագետերու մասնակցությամբ կը պատասխանենք ձեր բոլոր հարցերին» /առանց խմբագրման/:

Համացանցում ուսումնասիրելով որոշ մեկնաբանություններ, պարզ է դառնում, որ արդեն կան քաղաքացիներ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում վերոնշյալ «Ագապե» ՍՊԸ կողմից նավթ և գազ փնտրելու գործընթացի նկատմամբ: 

Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Ագապե» ՍՊԸ հիմնադիրներն են կանադական Գրեմ Սկոթ Ջոնսոնը և «Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտեր. Ինք.» ԲԲԸ-ը: Գրեմ Ջոնսոնն ընկերության գործադիր նախագահն ու հիմնադիրն է:

Ինչպես տեղեկանում ենք «Ագապե» ՍՊԸ պաշտոնական կայքէջից, «AGAPE Հայաստան» տնօրենը Ներսես Կարամանուկյանն է, ով ևս ուշագրավ աշխատանքային փորձ ունի: Վերջինիս կենսագրության մեջ նշվում է. « ...եղել է հայկական երկու խոշոր՝ Արդշին և Անելիք բանկերի գլխավոր գործադիր տնօրենը, Լիդիան Ինտերնացոնալի Կովկասյան տարածաշրջանային տնօրենը»: Հավելենք, որ Կարամանուկյանը 2011-2012թթ. հանդիսացել է տարածաշրջանում «Lydian International» ընկերության գործադիր տնօրեն: Մասնավորապես, վերջինս Վրաստանում հանդես է եկել որպես «Lydian International» ընկերության լիազոր ներկայացուցիչ: Նշված ընկերությունը հանքարդյունաբերական ծրագիր ուներ նաև Վրաստանի Չոխատաուրի շրջանի Զոտի գյուղի վարչական տարածքում, սակայն այս ծրագիրը տապալվեց ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով:

Ընկերության կայքէջում գտանք նաև հետևյալ տեղեկատվությունը. «Ընկերության գլխավոր ակտիվն է Հայաստանի տարածքի համարյա կեսն ընդգրկող կոնցեսիոն պայմանագրերը, որոնք հնարավորություն են տալիս կատարել ածխաջրածինների պաշարների հետախուզում աշխարհում մնացած վերջին քիչ հետախուզված մերձափնյա ավազաններից մեկում։

Հայաստանի ածխաջրածնի պաշարներն ասում են, թե անտեսվել են, չնայած այն փաստին, որ Հայաստանի հարևան երկրներն են` Իրանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Թուքիան, որոնք միասին վերցված արդյունահանում են միլիարդավոր բարել նավթ ու տրիլիոնավոր խորանարդ մետր գազ և գտնվում են մի տարածքում, որը համարվում է նավթարդյունաբերության ծննդավայրերից մեկը։ Ներկայումս Հայաստանը գրեթե իր ողջ ածխաջրածնային պաշարները ներմուծում է գազատարի միջոցով Ռուսաստանից ու Իրանից, իր շուկայում տեղը պատրաստ թողնելով տեղական պաշարների համար»:

Ըստ նույն աղբյուրի՝ «Ագապե» ՍՊԸ Մոնրեալում հիմնված կանադական մասնավոր ընկերություն է, իրավախորհրդատու՝ «McMillan» LLC, բանկ՝ «Canadian Imperial Bank of Commerce», աուդիտ՝ «KPMG LLP» (Կանադա): Շարունակելի...  

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:   

Նյութի աղբյուրը` Econews.am

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08