Ո՞ւմ և ինչո՞ւ է անհանգստացնում Վիտալի Բալասանյանը

02.02.2019 15:24
1564

Վերջին շրջանում բավականին շատ են ակտիվացել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները:

Թեպետ Բալասանյանն ինքը օրերս նշեց, որ հրաժարական չի տալու, Արցախի Հանրապետությունում իրեն պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում, իսկ ՀՀ–ից որևէ մեկը չի կարող նպաստել իր հրաժարականին, այդուամենայնիվ, թեման համառորեն ամենատարբեր մեկնաբանություններով մատուցվում է հանրությանը:

Ավելին, Բանակի օրվա առթիվ Բալասանյանի հարցազրույցները պատճառ դարձան Բալասանյանի վրա տոտալ հարձակումների, ընդհուպ՝ վիրավորանքների:

Մեր աղբյուրները պնդում են, որ այս ամենը պատահական չէ. դա արվում է այն պատճառով, որ, ըստ տեղեկությունների, հենց նա է համարվում Արցախի նախագահի՝ 2020 թվականի ընտրությունների գլխավոր թեկնածուներից մեկը: Այդ իսկ պատճառով կան որոշ շահագրգիռ ուժեր, որոնց անհանգստացնում է Վիտալի Բալասանյանի վարկանիշը, ուստի փորձում են Բալասանյանին վարկաբեկելու և անունն անհարկի շահարկելու առիթը բաց չթողնել:

Ի դեպ, հունվարի 28–ին Վ.Բալասանյանն ասել էր. «Նախ` չեմ որոշել, որ մասնակցելու եմ ընտրություններին: Եթե որոշեմ մասնակցել, կլինեմ ժողովրդի թեկնածուն, մեկընդմիշտ մոռացեք, որ ես կլինեմ որևէ մեկի թեկնածուն, ես կլինեմ ժողովրդի թեկնածուն»:

past.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12