ՈՒՍՄԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՍՅՈՒՆԻՔ՝ ՄԱՐԶՊԵՏԻ ՀՈՐԴՈՐՆ ՈՒ ԽՆԴՐԱՆՔԸ ԿԱՊԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

06.08.2018 16:24
1726

Այսօր`օգոստոսի 6-ին, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը մարզպետարանում հանդիպում ունեցավ «Ուսանողական ամառ Կապան - 2018» երիտասարդական փառատոնի կազմկոմիտեի անդամների եւ փառատոնի մասնակիցների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը եւ մարզպետի տեղակալները: 

Հիշեցնենք, որ «Ուսանողական ամառ Կապան» երիտասարդական փառատոնն անց է կացվում 2013 թվականից. ամեն ամառ այն կազմակերպում է Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը: Դրան մասնակցում են հայաստանյան բուհերում եւ արտերկրում սովորող կապանցի ուսանողներ, այս տարի 120 ուսանող է հայտագրվել մասնակցության համար: 
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 11-ին, բայց մինչ այդ էլ արդեն ուսանողները, ջոկատների բաժանված, ակտիվ գործունություն են ծավալում, հանդես գալիս նախաձեռնություններով: 
Կարեն Համբարձումյանը ողջունեց ուսանողներին եւ նշեց՝ գովելի է, որ նրանք ձգտում են ամառն առավել բովանդակալից անցկացնել հայրենի քաղաքում եւ կազմակերպել իրենց առօրյան՝ դրան մասնակից դարձնելով համայնքի բոլոր ուսանողներին եւ ինչու չէ՝ պաշտոնյաներին: 
«Համոզված եմ՝ այս փառատոնը հիանալի հարթակ է ձեզ համար հաստատելու նոր ծանոթություններ, առավել լավ ճանաչելու ձեր համայնքը, նաեւ՝ ի հայտ բերելու ձեր շարքերում եղած շնորհալիներին: Հուսով եմ՝ այդ ընկերությունը շարունակելու եք նաեւ ուսանողական հետագա տարիներին», - նշեց մարզպետը: 
Այնուհետեւ զրույց ծավալվեց հանդիպման մասնակիցների միջեւ, որի ընթացքում մարզպետն ու մյուս պատասխանատուները պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին առողջապահական, կրթական ոլորտներին, տրանսպորտի աշխատանքին, աշխատաշուկային եւ այլն: Մարզի ղեկավարը յուրաքանչյուր հնչած հարցի վերաբերյալ հանձնարարական տվեց, խոստացավ ուսումնասիրել ու լուծման տարբերակներ գտնել: Քննարկվեց նաեւ փառատոնը մարզային ձեւաչափով անցկացնելու առաջարկը: 
Իսկ վերջում մարզպետի հորդորն ու խնդրանքը ուսանողներին մեկն էր՝ ուսման ավարտից հետո անպայման վերադառանալ հայրենի քաղաք ու նպաստ բերել Կապանի ու Սյունիքի զարգացմանը:

syunik.mtad.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12