Պահեստազորի պատրաստվածության մեջ ներգրավվելու ենք այն հատվածը, ովքեր ազատվել են բանակից. Պապիկյան

03.05.2023 20:28
873

«Աշխարհազորի մասին օրենքն այսօր գործում է, բայց ՊՆ-ն բոլորովին վերջերս մշակել է տարածքային պաշտպանության և տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ, որից բխելու են նաև նոր իրավական ակտեր, որոնք մենք առաջիկայում քննարկելու ենք Ազգային ժողովում»,- այս մասին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ պահեստազորը վարժական հավաքների միջոցով պատրաստվի, ինտեգրվի այն հատվածներին, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնի երկրի պաշտպանությունը:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ողջ պահեստազորին, խոսքը վերաբերում է ոչ միայն կցագրված անձնակազմին՝ ծառայություն անցած անձանց, այլ նաև մեր նոր տեսլականում տեղ են գտնելու և պատրաստվածության մեջ ներգրավվելու ենք քաղաքացիների այն հատվածը, ովքեր ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ կրթության, աշխատանքի բերումով, ազատվել են բանակից: Նրանց համար հնարավորություն կլինի պատրաստվել, տիրապետել զենքին և անհրաժեշտության դեպքում պիտանի լինել սեփական հայրենիքի պաշտպանությանը»,- ասաց նախարարը:

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40