Պանդեմիկ իրավիճակը Հայաստանում աղետալի է. Հրանտ Բագրատյան

06.11.2021 12:07
3517

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պանդեմիկ իրավիճակը ՀՀ-ում աղետալի է։ Եթե թվերը վերցնում ենք հարաբերականորեն, ապա, ասենք, 100 հազ մարդու հաշվով և վարակակիրների, և մահերի, և վակցինացվածների թվով, հավանաբար, վատագույններից ենք։ Այսպես, վարակակիրների թիվը ՀՀ-ում ավել է քան աշխարհի միջինը 2.95 անգամ, մահացածներինը՝ 3 անգամ, իսկ վակցինացվածների թիվը պակաս է 5.8 անգամ։ Նման աղետալի պանդեմիկ իրավիճակը պահանջում է համակարգային քայլեր։ Մինչդեռ Նախագահը զբաղված զբոսաշրջությամբ ու անիմաստ հարցազրույցներով, Կառավարությունն էլ ԱՆ նախ-րը մի գլուխ խոսում են վակցինացիայից։ Չվակցինացվածների նկատմամբ վերաբերմունքը պետական ֆաշիզմի երանգներ է ստացել։ Անմիջապես ասեմ. վակցինացիան այլընտրանք չունի և աշխարհում բժշկության զարգացման այս մակարդակում դա միակ կիասալուծումն է։ Բայց դա նշանակու՞մ է, որ դրանից դուրս կառավարությունն անելիք չունի։ Իհարկե ոչ։ Նայեք Իսրայելին կամ Սերբիային։ Ամբողջ բնակչությունը վակցինացված է։ Հետո ի՞նչ։ Սերբիայում օրեկան վարակվում է 6 հազ., իսրայելում 1300 մարդ։ Մահանում են

համապատասխանաբար 50-55 և 15-20 մարդ։ Միանշանակ է. վակցինիացիայի պարագայում մահացության ցուցանիշը մի քանի անգամ իջնում է։ Հիմա, ո՞վ ասաց, որ վակցինացիայից բացի (կամ դրան զուգահեռ) այլ միջոցներ չկան։ Նախ, պետք է հայտարարել մասնակի լոկդաուն։ Գոնե փակեք հաս. վայրերը, ռեստորաններն ու սրճարանները։ Պետք է դադարեցնել դրսից զբոսաշրջիկների ընդունումը։ Ի վերջո պետք է կարգի բերել վիճակը դեղերի շուկայում, հսկել որ բոլորը դիմակներ կրեն։ Հաշվարկը ցույց է հալիս, որ կովիդից բուժվելը քաղաքացու վրա նստում է 300-600 հազ դրամ։ Այո, եթե բախտը բերում է և հայտնվում է հիվանդ-մ, ապա մի քանի օր ձրի բուժում է ստանում։ Բայց միևնույնն է, ԿՏ-ն արժի առնվազն 40 հազ, տեստերն ու հակամարմիննրը՝ 10 հազ-ական, իսկ դեղերը ... Աչքներիս առաջ մեր ազգը կործանվում է, մարդիկ մեռնում են բուժման փող չունենալով»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40