Փառատոն, որ երկու տասնամյակի պատմություն ունի

01.07.2024 15:32
980

Մարզկենտրոնի մշակութային կյանքում հունիսի 30-ին 15-րդ անգամ անցկացվեց «Միսս և միստր Կապան-2024» գեղեցկության, նորաձևության, հմայքի և տաղանդի մրցույթ-փառատոնը: Մի միջոցառում, որ հրճվանքի և հիացմունքի պահեր է պարգևում թե մանուկներին, թե նրանց ծնողներին:

Իսկ ամեն ինչ սկսվեց  երկու տասնամյակ առաջ, երբ 2004 թ. դեկտեմբերին փառատոնը մեկնարկեց Քաջարանում և Կապանում: «Միսս և միստր» միջազգային կազմկոմիտեի Սյունիքի մարզի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը իր շուրջը համախմբեց շնորհալի մանուկներին՝ անցկացնելով նախադեպը չունեցող այդ միջոցառումը՝ բարու և գեղեցիկի դասեր տալով մանուկներին:

Այս անգամ ևս փառատոնին մասնակցում էին «Միսս և միստր» համաշխարհային լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանը և անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, ով նաև ժյուրիի անդամ էր:

Մրցույթն ընթացավ տարիքային երեք խմբով՝ 2-5, 5-7, 8-12 տարեկաններ, ովքեր հանդես եկան առանձին, զույգերով և խմբային կատարումներով, ընթացավ երեք փուլով՝ դեֆիլե (գեղաքայլք), այնուհետև մանուկները ներկայացրին պարային կատարումներ (ազատ ոճ փուլում) և պարահանդեսային պարեր՝ դասական ոճում:

Մրցանակներով ու տիտղոսներով պարգևատրվեցին մրցույթի բոլոր մասնակիցները՝ ստանալով ինչպես գլխավոր, այնպես էլ տարբեր անվանակարգերում սահմանված մրցանակներ:

Ի դեպ հոբելյանական այս հանդիսությանը մասնակցում էին նախկին «Միսս և միստր Կապան» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիրները:

Երբ ամեն ինչ հանդարտվեց, ցանկացանք իմանալ Աշոտ Խաչատրյանի կարծիքը: Նա նախ շնորհակալություն հայտնեց Նոնա Գալստյանին, ով իր նվիրումի և աշխատասիրության շնորհիվ ապահովեց մրցույթ-փառատոնի միջազգային մակարդակ. «Մրցույթ-փառատոնը հիանալի էր կազմակերպված, իրոք, կարելի է հպարտանալ, որ Սյունիքի մարզում նման բարձրակարգ միջոցառում է անցկացվում: Դա իրոք տոն էր, որ հանդիսականին պարգևեց բարություն և ջերմություն»:

Փառատոնի անցկացումն իրականություն դարձավ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի բարի կամեցողության և աջակցության շնորհիվ։

Վահրամ Օրբելյան

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25