Փառատոն. օր տասնմեկերորդ

17.07.2024 12:19
939

Կապանի միջազգային երաժշտական փառատոնը, գեղագիտական հաճույք պատճառելով մարզկենտրոնի հանդիսատեսին (և ոչ միայն), մոտենում է վերջնագծին։

Հուլիսի 16-ի համերգային ծրագիրը «Տանգո և ավանդույթներ» խորագիրն էր կրում, և հնչեցին հիմնականում դաշնամուրային ստեղծագործություններ։ Նախ կատարվեց Ալեքսանդր Հարությունյանի «Ռոմանս երկու դաշնամուրի համար» ստեղծագործությունը՝ դաշնակահարներ Հայկ Մելիքյանի և Արմեն Պուչինյանի կատարմամբ, ովքեր հաջորդիվ հնչեցրին Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի «Հայկական ռապսոդիա երկու դաշնամուրի համար» ստեղծագործությունը։ Այնուհետև բեմահարթակում նույն դաշնակահարների հետ փառատոնի երիտասարդ տաղանդ, դաշնակահարուհի Մարիա Ներսիսյանն էր, եռյակը հնչեցրեց Սերգեյ Ռախմանինովի «Ռոմանս վեց ձեռքի համար» ստեղծագործությունը։

Չեխ կոմպոզիտոր, չեխական դասական երաժշտության և ազգային սիմֆոնիայի հիմնադիրներից Անտոնին Դվորժակի «Վեց մազուրկան» հնչեցրեց Հայկ Մելիքյանը։ Նույն կոմպոզիտորի ««Բագատելներ» երկու ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար» ստեղծագործությունը  կատարեցին Կարեն Շահգելդյանը (առաջին ջութակ), Կապանի փառատոնի տաղանդ Օվսաննա Հարությունյանը (երկրորդ ջութակ), Սևակ Ավանեսյանը՝ (թավջութակ), Հայկ Մելիքյանը (դաշնամուր)։

Երաժշտական երեկոն ավարտվեց արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի «Գրանդ տանգո» ստեղծագործության՝ Հայկ Մելիքյանի և Սևակ Ավանեսյանի մեկնաբանությամբ։

Վահրամ Օրբելյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40