Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին

21.06.2024 20:19
919

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում կայացել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հանդիպումը։

Ինչպես նշված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում, հայկական կողմին բողոքի նոտա է  փոխանցվել։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Վիլնյուս կատարած իր այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ:

Նշենք, որ Սվետլանա Տիխանովսկայան 2020 թվականին Բելառուսում մասնակցում էր նախագահական ընտրություններին։ Նա 10 տոկոս ձայն էր հավաքել, սակայն անձամբ Տիխանովսկայան և նրա  աջակիցները պնդում էին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ինչից հետո էլ Բելառուսում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Տիխանովսկայան հայտարարել էր, թե Լուկաշենկոն ուզուրպացրել է իշխանությունը, իսկ հետո էլ տեղափոխվել էր Լիտվա ու հաստատվել այնտեղ՝ ինքն իրեն հռչակելով «Բելառուսի ազգային առաջնորդ»։

aysor.am

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17