Պարգեւը գտավ տիրոջը

11.10.2021 14:13
1815

Երեւանի պետական համալսարանի ուսանող Լեւոն Քոչարյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Լեւոնը բանակ է զորակոչվել 2019 թ. հունվարին, «Գրադ» կայանքի հրամանատար էր: Պատերազմը սկսվելուց մի քանի օր հետո՝ 2020 թ. հոկտեմբերի 1-ին, լրացել է նրա 20-ամյակը: Ահա այդպես նրա տարեկիցներին բաժին հասավ 5-րդ սերնդի պատերազմը, եւ նրանք պատվով տարան այդ ծանր խաչը: Հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո Լեւոնը շարունակում է ուսումը Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում: Պատեհ առիթը  բաց չի թողնում լինելու Եռաբլուրում,  որտեղ ամփոփված են նաեւ իր զինակից ընկերների աճյունները:

Քոչարյանները զինվորական գերդաստան են. Լեւոնի Աշոտ պապը տարիներ ի վեր աշխատել է Կապանի զինկոմիսարիատում: Հորեղբայրը գեներալ-մայոր Վալերի Քոչարյանն է, բանակի կորպուսի հրամանատար է եղել, ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա:

Ինքը հասակ է առել երաժիշտների ընտանիքում. հայրը Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանն է, մայրը՝ Հասմիկ Ջավադյանը, Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի դասատու:

Ի դեպ, քանի որ Լեւոնը ուսման մեջ էր, Սյունիքի զինկոմիսարիատի  աշխատակից, մայոր Սեւակ Մանուկյանը  պարգեւը հանձնել է հորը՝ արվեստի պետական քոլեջում կրթօջախի մանկավարժների եւ սովորողների մասնակցությամբ հանդիպման ժամանակ: Ասել է թե՝ վերջիններիս համար արարողությունը վերածվել է ռազմահայրենասիրական դասի.  եւս մի անգամ  ներկաները արժեւորել են մերօրյա պատերազմի մասնակիցների նվիրվածությունը հայրենիքին եւ հարգանքի տուրք մատուցել ընկածների հիշատակին:

Վահրամ Օրբելյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40