Կապան համայնքի ավագանին որոշեց՝ անապահով ընտանիքների երեխաների համար սահմանել մինչեվ 100% զեղչ

11.02.2026 18:18
514

Փետրվարի 10–ին տեղի է ունեցել Կապան համայնքի ավագանու տասներորդ նստաշրջանի առաջին նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Նիստին ներկա էր ավագանու 23 անդամ:

Օրակարգի առաջին իսկ հարցով, համայնքի ղեկավարի առաջարկությամբ, ավագանին փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N 176-Ն որոշման մեջ, ըստ որի նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական կազմակերպությունների մատուցած ծառայությունների վճարը անապահով ընտանիքների երեխաների համար կզեղչվի մինչև 100%։

Ավագանու հաստատմանն էր ներկայացվել նաև Կապան համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման, տարեկան աշխատանքային պլանի, 2025 թվականի բնապահպանական, համայնքային մասհանումների ծախսման ծրագրերի հաշվետվությունները, այդ թվում՝ Կապան համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանն ու համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2026 թվականի ծրագիրը։

Մեկ այլ հարցով ավագանին համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2026 թվականի ծրագրային հայտեր ներկայացնելուն, ինչը ենթադրում է փողոցների, ճանապարհահատվածների, հրապարակների նորոգման, ասֆալտապատման, ինչպես նաև Բաղաբերդ թաղամասում 250 տեղ հզորությամբ նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի կառուցման աշխատանքներ։

Նիստի օրակարգային մնացյալ նախագծերը, որոնք ևս միաձայն հաստատվել են, վերաբերում էին ավագանու որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելուն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով, ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն, համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացու անվամբ հաշվառված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելուն և այլն։

Նիստի առցանց հեռարձակումը դիտելու և օրակարգում ընդգրկված հարցերին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝

https://www.youtube.com/watch?v=r3eFOyTfB7I

Ավագանու հաջորդ նիստը կկայանա 2026 թվականի մարտի 9-ին:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25