«Պարի աստղեր» շոու ստուդիան նշեց հիմնադրման 31-րդ տարեդարձը

05.06.2024 11:55
1001

Հունիսը մարզկենտրոնի մշակութային օջախների համար հաշվետու համերգների ժամանակաշրջան է: Ամսի 4-ին Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահի բեմահարթակը տրամադրվել էր «Պարի աստղեր» շոու ստուդիային (գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց՝ Էրիկ Քոչարյան): Առաջին իսկ կատարումը հանդիսականին տեղափոխեց պարի մոգական աշխարհ, կատարողական իրենց արվեստը ցուցադրեցին ստուդիայի տարբեր տարիքի պարող-պարուհիները՝ ներկայացնելով ինչպես ժողովրդական, այնպես էլ ժամանակակից պարեր՝ արժանանալով հանդիսականի ջերմ արձագանքին:

«Պարի աստղեր» շոու ստուդիայի հաշվետու համերգին՝ անցկացվում է 2016 թ. քառօրյա պատերազմի նահատակ, շոու ստուդիայի լավագույն պարող և կրտսեր պարուսույց Նորայր Գասպարյանի անվան մրցանակաբաշխություն՝ արդեն ութերորդ անգամ: Էրիկ Քոչարյանը Նորայր Գասպարյանի անվան հուշամեդալով պարգևատրեց «Պարի աստղեր» շոու ստուդիայի մի շարք պարողների և պարուհիների, իսկ Լիլիթ Հայրապետյանը՝ Նորայր Գասպարյանի պարն պատկերող արձանիկով: Նաև երախտագիտություն հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին, Կապանի մշակույթի կենտրոնի տնօրինությանը և սպասարկող անձնակազմին, «Նորոգշին» ՍՊ և Կապանի «Ճանշին» ընկերություններին, բոլոր, բոլոր նրանց, ովքեր իրենց կողքին են եղել և նպաստել շոու ստուդիայի հաջողություններին:

Հաճելի երեկոն ավարտվեց ավանդական քոչարիով:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40