Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

21.09.2025 10:11
686

Հարգելի հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս` մեր գլխավոր պետական տոնի` Անկախության օրվա կապակցությամբ։

Անկախությունը բարձրագույն արժեք է, իսկ նրա հռչակումը հայ ժողովրդի կյանքում պատմական մեծագույն ձեռքբերումներից։ Այն հայի ինքնության յուրակերպ դրսևորումն է, ազատ ապրելու և ստեղծագործելու բարձրագույն մղումը:

Բավական չէ սոսկ անկախություն նվաճելը, այն պետք է պահպանել ու ամրապնդել, ամեն օր անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի անկախ ապրելու մեր իրավունքը մնա անսասան իրողություն։

Անկախության ձգտումը մեզ ուղեկցել է մեր պատմության ամբողջ ընթացքում՝ պայքարի ոգեկեչելով հազարավոր հայորդիների:

Խոնարհումս հանուն հայրենիքի կյանքը չխնայած մեր հայորդիների հիշատակին և հազար փա՛ռք մեր հերոս նահատակներին:

Արդի աշխարհը նորանոր մարտահրավերներ է առաջադրում մեզ և մենք պետք է հաղթահարենք դրանք մեր միասնականությամբ ու նվիրումով։

Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով, մեր միասնությամբ ամրապնդել և ուժեղացնել Հայաստանը և նրա անկախությունը:

Օրվա առթիվ մեր երկրին մաղթում եմ արժանապատիվ խաղաղություն, կայուն զարգացում և ձեռքբերումներ:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս ․ ․ ․

Մանվել Փարամազյան

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21