Փարիզն առճակատման հերթական շրջափուլն է հրահրում Հարավային Կովկասում․ Զախարովա

19.06.2024 15:41
699

Փարիզը զինված առճակատման հերթական շրջափուլն է հրահրում Հարավային Կովկասում։ Այդ մասին հունիսի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու պայմանագիրը։

«Սա ևս մեկ քայլ է (էսկալացիա հրահրելու – խմբ․)։ Մենք այդ մասին խոսել ենք, դա կրկին հաստատվում է»,- հայտարարել է նա։

Զախարովայի կարծիքով՝ Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այլ միայն ձգտում է օգտագործել եղած հակասությունները՝ սեփական նպատակներին հասնելու համար:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում հունիսի 17-ին Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր։

***

Բաքուն ևս հայտարարում է, թե «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը ճանապարհ է դեպի նոր պատերազմ»։ Այդ երկրի պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագրի ստորագրմանը, հայտարարել է, թե «Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար»։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ կարծիք է հայտնել, թե հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը վտանգ է ներկայացնում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40