Փարիզում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը

25.10.2019 12:35
1189

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Ֆրանսիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 24-ին Փարիզում ունեցավ հանդիպում ֆրանսիացի գործընկերների հետ։ 

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։

Ֆրանսիական պատվիրակությունը ղեկավարում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ Ֆրանսիայի օտարերկրացիների գլխավոր վարչության ներգաղթի բաժնի տնօրեն Հյուգ Բեզանսնոն, պատվիրակության կազմում էին ներգաղթի վարչության արտոնագրերի ենթավարչության ներկայացուցիչ Ալեքանդր Դիբոլտը, ապաստանի իրավունքի և պաշտպանության վարչությանապաստանի բաժնի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դուբլեն։

Հանդիպմանը ՄԱԱԵ մեկնարկի շուրջ ծավալվեցին բովանդակային քննարկումներ և տեղի ունեցավ մտքերի արդյունավետ փոխանակում։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց Ֆրանսիայում ապաստանի հայցերի վիճակագրությանը, ընթացակարգերին, ընունելության նյութական պայմաններին, ապօրինի ներգաղթի և ցանցերի դեմ պայքարին, հարկադիր վերադարձի ենթական քաղաքացիների վիճակագրությանը, ինչպես նաև մուտքի արտոնագրերի դիմումներին, տեսակներին, հայցադիմումների ուսումնասիրության գործընթացներին։

Հայկական կողմն  ընդգծեց ՄԱԱԵ մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման փաստը։ Ծառայության պետ Ա. Ղազարյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, խոսեց հարկադիր և կամավոր վերադարձի աճող տեմպերից, ոլորտում իրականացվող ծրագրերից։ Մասնավորապես ներկայացվեց վերջերս հանրային քննարկման դրված ծրագրի նախագիծը՝ ուղղված հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիների հրատապ վերաինտեգրման աջակցությանը։ 

Հ. Բեզանսնոն իր հերթին գոհունակություն հայտնեց միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծեց շփումների շարունակականության ապահովման կարևորությունն ինչպես երկխոսության մեկնարկից առաջ, այնպես էլ դրանից հետո։

Աղբյուրը՝ ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն պետական ծառայություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40