Փա՜ռք Տիրոջը, որ 2018-ին վերջակետեց օսմանցիների երկամյա իշխանությունը Սյունիքում

16.12.2018 17:25
1510

Այդ իշխանության փշրանքները, սակայն, ժամանակ առ ժամանակ (ե՛ւ մարզում, ե՛ւ մայրաքաղաքում) փորձում են կենդանության պատրանք ստեղծել:

Դա նկատվում է հատկապես այն ժամանակ, երբ բացահայտվում է ասպատակների սյունիքյան ապօրինությունների մի նոր դրվագ եւս:

Դեկտեմբերի 14-ին syuniacyerkir.am կայքում հրապարակվել էր ճանաչված սյունեցի Սմբատ Օրբելյանի հարցազրույցը՝ «Ոչ մի օսմանցի թող չկարծի, թե անանուն եւ շինծու նյութեր շաղ տալով` սյունեցիների աչքից դույզն ինչ կգցի Սմբատ եւ Անուշ Օրբելյաններին»:

Նույն օրվա վերջին (այդ հրապարակումից ժամեր անց) գաղութարարների փշրանքներն աղմուկի նոր ալիք բարձրացրին:

Ընդ որում՝ ոչ թե հարցազրույցի բովանդակությունն են քննարկում կամ կասկածի տակ առնում, այլ «Սյունյաց երկրին» ու նրա խմբագրին  հայհոյում:

Ընդ որում՝ այդ վնգստոցը հրապարակում են Արմավիրի տարածքում գրանցված եւ Սյունիքում տարածվող ընտանեկան մի թերթոնում:

Աղմուկի գլխավոր դերակատարն ավազակապետի անլվա թաշկինակն է (նրա ամբողջական անուն-ազգանունը Սյունիքում հայտնի չէ, ինչի համար եւ այլ հորջորջումով էին հիշում նրան՝ մարզպետի մամուլի խոսնակի բլանկի  պահապան):

Այդ մեկը, ով զրկված է ինքնուրույն նախադասություն գրելու տարրական հնարավորությունից եւ երկու տարի շարունակ եղբոր եւ հոպարի կիսագրագետ խզբզոցով էր սյունիքյան հանրությանը փորձում ներկայանալ, դատողությունների վարժանք է ձեռնարկել՝ նաեւ ընդդեմ «Սյունյաց երկրի»:

Անլվա թաշկինակը վերստին թշվառականի կարգավիճակում է. խոսում է մի բանի մասին, որից հեռու է հազարավոր կիլոմետրերով:

Իր ցնցոտիներով Բանի աշխարհ մտնել փորձող տղեկը մամուլը բաժանում է գույների՝ դեղին եւ ոչ դեղին (ժամանակին Աժ խցկված հոպարից կամ ախպորից է երեւի լսել):

Հատկապես Սյունիքում եւ հատկապես վերջին երկու տարում, մինչդեռ, երեւույթները գույների բաժանելը սովորական գործելակերպ էր:

«Սյունյաց երկրին» նույնպես որեւէ գույն վերագրելն արտառոցություն չէ:

Իսկապես, ինչո՞ւ կարող էր դեղին (նույնիսկ խամրած դեղին) մարզպետ լիներ Հայաստանի ամենառազմավարական մարզում, բայց այդ երկրամասում չլիներ դեղին մամուլ:

Կամ՝ ինչո՞ւ կարող էին մարզպետի օգնականները, խորհրդականները, մյուս սպասավորները լինեին կապույտ, բայց մարզի թերթը չլիներ դեղին:

Կամ՝ ինչո՞ւ կարող էր ավազակապետը մարզի բոլոր սոդոմականներին հավաքել-բերել հանրակրթության ոլորտ՝ իր շեղված անձին սպասարկելու համար, իսկ թերթը չլիներ իր խմբագրի հեղինակած նյութերը հրապարակող-տարածող հարթակ:

Եվ, այդուհանդերձ, «Սյունյաց երկիրը» իսկապես գույն ունի՝ հրե ցոլք, պուրպուրե գույն…

Դա այն լրատվամիջոցն է, որը մեն-մենակ, հաղթահարելով աներեւակայելի փորձություններ, կարողացավ Սյունիքում տապալել օսմանցիների երկամյա իշխանությունը:

Հիմա էլ զբաղված է նրանց փշրանքներից երկրամասն ազատելու ազգանպաստ ու սյունիքանպաստ գործով:

Դա այն լրատվամիջոցն է, որի դեմ ոտքի հանվեց մի ամբողջ ոհմակ՝ հայտնի ձեռնարկության միջոցներով սնվող, որի դեմ արծաթի զորությամբ ոտքի հանվեց պետական ամբողջ մեքենան (Երեւանից մինչեւ Մեղրի), բայց մնաց աննվաճ ու աննահանջ:

Ու այդ լրատվամիջոցին ու նրա խմբագրին օսմանցիներից յուրաքանչյուրը դեռ շատ է հիշելու, հիշելու է մինչեւ իր կյանքի վերջին րոպեն:

Պատկերացնո՞ւմ եք, թե էլ ինչերի ականատեսը կլինեինք Սյունիքում, թե էլ ինչ վայրագություններ, վնասարարություն կանեին հրոսակները, եթե չլիներ «Սյունյաց երկիրը»…

Եվ ուրեմն՝ երիցս փա՜ռք Բարձրյալին, որ անցնող տարում մեզ օժտեց ուժով՝ վերջակետելու օսմանցիների երկամյա իշխանությունը Սյունիքում:

Իսկ անլվա թաշկինակին ներում ենք:

Ժողովրդական իմաստությունն է ասում՝ «Շունը շնից, երկուսը մի տնից»:

Բա եթե չվայրահաչի, էլ ինչո՞ւ պիտի պահեն ու լափլիզելու հնարավորություն տան…

Սամվել Ալեքսանյան

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40