«Պարտքով տված» առեղծվածային 300 միլիոն դրամի հետքերով

04.07.2018 12:11
1585

Hraparak.am-ը գրում է. Հայաստանյան հիմնադրամների շուրջ վերջին սկանդալային բացահայտումները տխուր հետեւությունների տեղիք են տալիս՝ դրանք շեղում են թույլ տվել իրենց կանոնադրական նպատակներից, չարաշահումներ թույլ տվել: Մոտ երկու տարի առաջ՝ 2016-ին դեկտեմբերին, ինչպես գիտենք, կառավարության որոշմամբ ստեղծվեց «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը այդ ժամանակվա մարզպետ Վահե Հակոբյանն էր: Վերջինս նաեւ մեկ այլ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է՝ 2015-ից գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» հիմնադրամի: Դեռ մինչ հիմնադրամներին վերաբերող սկանդալային բացահայտումները, մամուլում ահազանգ հնչեց, ըստ որի՝ 2016թ. դեկտեմբերի 27-ին Կապանում տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ Վահե Հակոբյանը հայտարարել է, թե «Սյունիքի զարգացման եւ ներդրման» նորաստեղծ հիմնադրամին փոխանցված միջոցներն ուղղվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին՝ պարտքով, վերադարձնելու պայմանով: Խոսքը ահռելի՝ մոտ 300 մլն դրամի մասին է: Նշենք, որ Հակոբյանը մինչեւ մարզպետ նշանակվելը եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատե ՓԲ ընկերության ադմինիստրատիվ տնօրեն եւ նույն ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ: ՀՀ պետական սեփականություն հանդիսացող հիմնադրամի միջոցներից առանց կառավարության որոշման մեկ այլ՝ մասնավոր հիմնադրամի գումար փոխանցելը, նկատենք, օրենքի խախտում է: Ըստ նույն այդ հրապարակման՝ 300 մլն դրամը՝ փոխանցված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ԲՀ-ին, հնարավոր է՝ ուղղվել է նախկին մարզպետի ընտանիքին պատկանող, մարզպետի տիկնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի կողմից ղեկավարվող «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպությանը:

slaq.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40