Պարզաբանում

25.05.2017 14:19
2229

24․05․2017-ին www.syuniacyerkir.am լրատվական կայքում հրապարակված «Կադրային խեղկատակություններ Սյունիքի բուժական հաստատություններում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ:

Վերոհիշյալ հոդվածում Syuniacyerkir.am լրատվական կայքի խմբագիր Սամվել Ալեքսանյանը անհայտ բժիշկների և քաղաքացիների անունից բաց նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին՝ մտահոգություն հայտնելով ՀՀ Սյունիքի մարզի «բուժական հաստատություններում» տեղի ունեցող կադրային փոփոխությունների վերաբերյալ: Հրապարակումը պարունակում է մի շարք անճշտություններ, ինչպես նաև իրողությունն աղավաղող դրվագներ:

Մասնավորապես․

1․ Առողջապահության նախարարին ուղղված նամակում ասվում է, թե ՀՀ Սյունիքի մարզպետարանում և մարզի բժշկական կենտրոններում «խստագույնս արգելված է լրատվամիջոցների հարցերին պատասխանել»: Այս պնդումը որևէ աղերս չունի իրականության հետ, քանի որ ՀՀ Սյունիքի մարզպետարանը օրենքով սահմանված կարգով մշտապես պատասխանում է տեղեկատվություն ստանալու հարցմամբ մարզպետարան դիմած բոլոր լրատվամիջոցներին, բացի այդ՝ որևէ լրատվամիջոց առ այսօր դժգոհություն չի հայտնել մարզպետարանի հետ աշխատանքից: Մարզպետարանը յուրաքանչյուր ամիս տասնյակ հարցումների է պատասխանում և մշտապես բաց է լրատվամիջոցների հետ համագործակցության հարցում:

2․ Նամակում ասվում է. «Մայիսի 23-ին Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի հերթական պաշտոնակատարին ներկայացնելիս հայտարարվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոնները միավորվել են»: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ սույն թվականի մայիսի 23-ին Կապանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելիս չի արվել բժշկական կենտրոնների միավորման վերաբերյալ որևէ հայտարարություն, առավել ևս՝ դա չի հիմնավորվել կառավարության որոշմամբ: Չցանկանալով մտածել, որ բաց նամակի հեղինակը դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածել, ինչպես նաև կարևորելով հանրության անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը, խմբագրությանը խորհուրդ ենք տալիս հետայսու հիմնվել բացառապես պաշտոնական կամ բաց աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկության վրա:

3․ Անդրադառնալով Կապանի ԲԿ-ի տնօրենի՝ արդեն նախկին պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանի ազատման պատճառներին, բաց նամակում նշվել է, որ «առանց որևէ պատճառաբանության նրան ազատում ենք զբաղեցրած պաշտոնից»: Պետք է նշենք, որ Կապանի ԲԿ-ի տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին ներկայացնելիս հստակ նշվել է, որ Ռոմիկ Սարգսյանի ազատումը փոխադարձ համաձայնության արդյունք է և որ վերջինիս աշխատանքային ունակություններն ավելի նպատակահարմար կլինի կիրառել վարչական աշխատանքում, ինչում Դուք առաջիկայում կհամոզվեք։ Ազատման պատճառի մասին տեղեկացվել են նաև այն լրատվամիջոցները, որոնք  տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել են մարզպետարան: Ցավոք, Ձեր լրատվամիջոցից որևէ հարցում կամ պարզաբանում տրամադրելու դիմում մարզպետարանը չի ստացել:

Նամակում բարձրացված «Գորիսում Սաշա Խաչատրյանին ազատում ենք եւ փոխարենը Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակում լավ վիրաբույժի եւ կազմակերպչի համբավ ունեցող Գագիկ Թունյանին», մտահոգությանն ի պատասխան պետք է նշենք, որ Սաշա Խաչատրյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ «այլ բնակավայր տեղափոխվելու» հիմնավորմամբ:

Ինչ վերաբերում է Գորիսում հարգված բժիշկ և կազմակերպիչ Լևոն Հարությունյանին «մի քանի օր հետո աշխատանքից ազատելուն», ապա պետք է նշել, որ պարոն Հարությունյանին հանձնարարված է եղել կատարել բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունների մինչև այդ պաշտոնում համապատասխան նշանակում կլիներ: Պարոն Հարությունյանը երբևէ նշանակված չի եղել Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում:

4․ «Սիսիանի հիվանդանոցում» տնօրենի փոփոխությանը վերաբերող հատվածում նշվում է, որ «Սվետլանա Իսախանյանը ստիպված է լինում դիմում գրել եւ հեռանալ»: Այս դիտարկման վերաբերյալ պետք է նշենք, որ տիկին Իսախանյանն ազատվել է Սիսիանի ԲԿ տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ և շարունակում է իր մասնագիտական գործունեությունը նույն բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ:

Ցանկանում ենք հավելել, որ Ռոմիկ Սարգսյանի ղեկավարման ընթացքում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ և անմիջական մասնակցությամբ իրականացվել են մի շարք քայլեր ՝ հիվանդանոցի աշխատանքի թափանցիկությունն ու սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ: Վստահեցնում ենք, որ իրականացվող կադրային փոփոխությունները բացառապես պայմանավորված են ՀՀ Սյունիքի մարզի բնակչությանը որակյալ բուժօգնություն տրամադրելու և բուժհաստատության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ռազմավարությամբ:

Մի շարք այլ անճշտություններից  բացի,  Ձեր կայքի հրապարկման մեջ առկա են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հասցեագրված անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխանելու ցանկությունն ինքնին չեզոքանում է դրանց էության խիստ սուբյեկտիվ և իրականության հետ աղերս չունենալու փաստի հետևանքով:

Կրկին վերահաստատում ենք լրատվամիջոցների հետ օրենքով սահմանված կարգով համագործակցելու մեր մշտական պատրաստակամությունը:

Հ․Գ․ Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի խնդրում ենք հրապարակել Ձեր կայքում տեղ գտած «Կադրային խեղկատակություններ Սյունիքի բուժական հաստատություններում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ պարզաբանումը:

Հարգանքով՝
Վ․Սաղաթելյան
Հայաստանի Հանրապետության
Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12