Փաշինյան․ Հայաստանում իշխանների, իշխանիկների ժամանակը անցել է

05.07.2018 15:27
1218

«Հայաստանում տեղական իշխանների, իշխանիկների ժամանակը անցել է, ֆեոդալների ժամանակը անցել է», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Գորիսում հանրության հետ հանդիպման ժամանակ իր ելույթում Փաշինյանը շեշտեց․ - «Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ է և հպարտ է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պատասխանատու է իր երկրի համար, և մենք իրար հետ այդ պատասխանատվությունը անմնացորդ կրելու ենք: Սա՛ է մեր հիմնական ուղերձը»:

Շնորհավորելով գորիսցիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ վարչապետը ասաց․ - «Կարծում եմ, որ մենք մեծ նվաճում ունենք Հայաստանի Սահմանադրության ընդունումից 23 տարի անց: Սահմանադրության 2-րդ հոդվածում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և էսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ դրա կապակցությամբ»:

«Հայաստանի Հանրապետության տերը Հայաստանի ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության վարչապետը և մյուս պաշտոնյաները ծառայում են ժողովրդին՝ սա՛ է այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել, էս կարևոր փոփոխությունը, ձեր հաղթանակը երբեք, ոչ մի պատճառով, որևէ դեպքում ձեր ձեռքից բաց չթողնեք, որովհետև էս է բանաձևը բոլոր խնդիրները լուծելու: Դուք պետք է ունենաք իշխանություն, որը ծառայում է ձեզ, դուք ունեք իշխանություն, որը ծառայում է ձեզ, և երբեք թույլ չտաք, որ Հայաստանում հաստատվի մի իշխանություն, որը ծառայում է կլաններին, որը ծառայում է կոռուպցիային, որը ծառայում է թալանին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Սահմանադրության օրը Փաշինյանը որոշել է անցկացնել Սյունիքի մարզում: Սա վարչապետի պաշտոնում նրա առաջին այցն է Սյունիք, թավշյա հեղափոխության օրերին ևս Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթը այս մարզով չի անցել:

Գորիսի կենտրոնում հանդիպումից հետո վարչապետը քաղաքապետարանի շենքում մոտ 40 րոպե հանդիպում ունեցավ Սյունիքի գյուղերի, քաղաքների ղեկավարների հետ, որոնք նրան ամենատարբեր հարցեր էին ուղղում, խնդրում լուծել ջրագծի, լքված շենք-շինությունների հարցերը, գյուղտեխնիկա էին խնդրում:

Փաշինյանը, ամփոփելով բոլոր հարցադրումները, ասաց, որ ամեն համայնքից երկուական ամենակարևոր հարցերին կփորձի լուծում տալ:

Գորիսից վարչապետը ուղղաթիռով ուղևորվեց Մեղրի: Այսօր նա հանդիպումներ է անցկացնելու Մեղրիի բնակիչների հետ, ապա լինելու է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում, որը հայ-իրանական սահմանին անցած տարի հիմնեցին դեռ նախորդ իշխանությունները, այցելելու է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարան, նաև Ագարակ:

Վաղը Հայաստանի ղեկավարը Սյունիքից ուղևորվելու է Վայոց ձորի մարզ, լինելու է Ամուլսարի հանքավայրում, որտեղ, հիշեցնենք, մեկ շաբաթից ավելի է՝ բողոքի ցույցեր ենընդդեմ ոսկու հանքի շահագործման, ակտիվիստները փակել են հանքավայր տանող ճանապարհը: «Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:

azatutyun.am

 

 

 

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11