Մատվիենկոյի խոսքերով` Պուտինն ու Փաշինյանը, հնարավոր է՝ հանդիպեն մայիսի 29-ին, Ղազախստանում` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Դաշնային խորհրդի խոսնակը նաև նշել է, որ երկու երկրների քաղաքական փոխհարաբերությունները զարգանում են շատ կառուցողական, Պուտինն ու Փաշինյանն ընթացիկ տարում հանդիպել են 7 անգամ:

«Մայիսի 29-ին հանդիպում կլինի ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում, իսկ հոկտեմբերի 1-ին նմանատիպ միջոցառում կանցկացվի նաև Երևանում, որտեղ նույնպես երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորություն կլինի»,- ասել է Մատվիենկոն:

 

live24.am