Փաշինյան–Ալիև հայտարարությունում խաղաղության օրակարգին անդրադարձ կա, պետք է ավելի լայն կոնտեքստում նայել․Արմեն Գրիգորյան

21.04.2022 23:53
1020

Փաշինյան–Պուտին հանդիպման արդյունքներով ընդունված 30 կետից բաղկացած հայտարարությունում խաղաղության օրակարգին անդրադարձ կա, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե հանրության շրջանում կա դժգոհություն, թե խաղաղության օրակարգին այդ փաստաթուղթը չի անդրադառնում։

«Խաղաղության օրակարգը ներառում է ԼՂ հիմնախնդրի լուծում, ԼՂ հիմնախնդրի մասին կա կետ, կա նաև ապաշրջափակման մասին կետ։ Գիտեք, որ ապաշրջափակումը լայն կոնտեքստում հանդիսանում է խաղաղության օրակարգի մաս։ Եվ այդ առումով Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը լայն կոնտեքստում կրկին խաղաղության օրակարգի մաս է։ Առանձին որպես «խաղաղության օրակարգ» բառ/ձևակերպում նշված չէ, բայց այն կետերը, որոնց անդրադարձ կա 30 կետանոց հայտարարությունում, դրանք բոլորը վերաբերում են նաև խաղաղության օրակարգին։ Եվ պատրաստակամությունը աջակցություն ցուցաբերելու, այդ կետերով առաջ գնալու նաև աջակցություն է խաղաղության օրակարգը առաջ տանելուն»,– ասել է նա։

Հաղորդավարը նշել է, որ այդ փաստաթղթում չի խոսվում այն հրատապ անհրաժեշտության մասին, որ պետք է առաջ գնալ ու հիմա լուծել ԼՂ հիմնադիրը, ինչին Արմեն Գրիգորյանը պատասխանել է՝ ասելով, որ Հայաստանն աշխատում է իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի փորձի այս օրակարգն առաջ տանի։

«Ռուսաստանը ևս մաս է կազմում այս օրակարգը առաջ տանելուն։ Գիտեք, որ Ռուսաստանը նույնիսկ պաշտոնյա է նշանակել, պարոն Խովաևը, որը պետք է մասնակցություն ունենա խաղաղության օրակարգն առաջ տանելու գործում։ Կարևորը, որ այս տեքստը պետք չէ առանձին նայել, այս տեքստն ունի ենթավերնագրեր կամ մասեր։ Հղում կատարելը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններին նշանակում է նաև, ընդհանուր առմամբ, խաղաղության օրակարգին անդրադարձ կատարել։ Բացի դրանից, կան նաև հայտարարություններ, դիրքորոշումներ։ Եվ ինչպես նշեցի, պարոն Խովաևի պաշտոնի նշանակումը ևս խոսում է խաղաղության օրակարգի մասին։ Տեքստը միայն գրված բառերը չեն, այլ ավելի լայն կոնտեքստ ունի»,– ասել է նա։

Հաղորդավարը մեջբերել է հայտարարության 9-րդ կետը, որում խոսվում է միակողմանի սահմանափակումների անթույլատրելիության մասին և նշել, որ դա հիշեցնում է ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կողմից կիակողմանիորեն սահմանված պատժամիջոցները։ Արդյո՞ք Հայաստանը հանձնառություն է ստանձնում ՌԴ-ի հետ միասին հաղթահարել այդ պատժամիջոցներ։ Սրան ի պատասխան ՀՀ ԱԽ քարտուղարն ասել է․

«Մենք որևէ անդրադարձ դրան չենք կատարել։ Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ավելի գլոբալ եթե նայեք, գիտեք, որ պարենային անվտանգության խնդիրներ են առաջացել նույնիսկ Հայաստանի և Ռուասաստանի միջև։ Ռուսաստանի կողմից որոշակի սահմանփակումներ մտցնելը պարենային արտահանման հարցերով, խնդիրներ էր առաջացել։ Իհարկե, այս պահին մենք ավելի շատ մոտ ենք լուծումներին, կարծում եմ, որ շուտով լուծումներ կունենանք։ Եվ անդրադարձը, որ հիմնականում վերլուծական շրջանում կատարում են, կարծում եմ գույները մգեցնում են, քանի իրականությունը կա»։

news.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08