Փաշինյանի՝ Դուշանբեում հնչեցրած ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության թվերը ճիշտ են. Պապոյան

10.10.2025 14:49
529

Փաշինյանի՝ Դուշանբեում հնչեցրած ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության թվերը ճիշտ են: Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»,-գրել է նա:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10–ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթաժողովում քննարկել են երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը։

Պուտինը ԱՊՀ գագաթաժողովում նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը բացում է շուկաներ երկրների համար եւ ապահովում տնտեսական օգուտներ։ Ռուսաստանի առաջնորդը որպես օրինակ բերել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրի ծավալների աճը՝ Փաշինյանից հետաքրքրվելով առեւտրաշրջանառության թվերով։

«Այս տարի այն արդեն 4 միլիարդի (դոլար) է հասել»,- ասել է Փաշինյանը։

«Ոչ, ավելին», - ժպիտով չի համաձայնել Պուտինը։

Հայաստանի վարչապետը նաեւ մեջբերել է անցյալ տարվա իր տվյալները, բայց այս հարցում նույնպես երկու առաջնորդների տեղեկությունները չեն համընկել։

«Անցյալ տարի մոտ 9 միլիարդ (դոլար) էր»,- նշել է Փաշինյանը։

«Ավելին։ Անցյալ տարի էլ այն ավելի շատ էր, այս տարի էլ այն ավելի շատ կլինի։ Դա պարզապես ակնհայտ է»,- պատասխանել է Պուտինը Հայաստանի վարչապետին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40