Փաշինյանի կողմնակիցներն իջեցնում են պետական կառույցների մոտ կայանած մեքենաների անվադողերը, երթը շարունակվում է

17.04.2018 14:35
1371

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, որոնք Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների հատվածում են՝ խմբվելով ՀՀ գլխավոր դատախազության, Պետեկամուտների կոմիտեի, մի քանի նախարարությունների շենքի մոտ: Նրանք մտադիր են այդ կառույցների մոտ մնալ այնքան ժամանակ մինչ դռները կբացվեն եւ մարդիկ կփորձեն դուրս գալ այնտեղից, որպեսզի խոչընդոտեն ելումուտը կամ ներխուժեն շենքերի ներս:

Հավաքի մասնակիցներն իջեցնում են Պետեկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության մոտ կայանած ծառայողական մեքենաների անվադողերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը նրանց կոչ է անում շրջափակել գերատեսչություններն ու նստացույց անել, չթողնել մուտքն ու ելքը: Ապրիլի 17-ի 13:40-ի դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանը մի խումբ մարդկանց հետ նստած էր Կենտրոնական բանկի մուտքի դիմաց:

Նա հայտարարեց, որ երեկոյան պատրաստվում են հավաքվել Հանրապետության հրապարակում:
                                                                     

                                                                    ***

Ոստիկանությունը վարչական իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկել 59 մարդու: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ բերման ենթարկվածերի թվում է նաեւ  Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը: Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ նա այլեւս բաժնում չէ:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Բարխուդարյանը եւս Երիտասարդական մետրոյի կայարանի մոտ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել:

Ինչպես արդեն ավելի վաղ հայտարարվել է, ՀՀ ոստիկանությունը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով 16.04.2018թ. որոշում է կայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը դադարեցնելու մասին: Օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին: «Հավաքի կազմակերպիչը անտեսել է նշված որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականությունները, այլ կրկին կոչ է արել շարունակել հավաքը, իրականացնել այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը խոչընդոտող, հասարակական կարգը խախտող գործողություններ: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը նման իրավիճակում ոստիկանությանը լիազորում է «Ոստիկանության մասին»ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: ՀՀ ոստիկանությունը պատրաստ է իրականացնելու իր պարտականությունը, որը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի, որով պայմանավորված՝ կոչ ենք անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար»,- նշել են ոստիկանությունից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40