Փաշինյանն անդրադարձավ հունվարի 22-ից ուժի մեջ մտնող որոշմանը

20.01.2022 14:53
3412

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ հունվարի 22-ից ուժի մեջ է մտնում որոշում, ըստ որի՝ ժամանցի և մշակուիթայի վայրեր հաճախելու համար պետք է կապ պատվաստված լինել կովիդի դեմ, կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնել։

«Այսօր շատ են շահարկում հետևյալը, ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահամանփակումներ եք մտցնում, որ միայն պատվաստված անձինք կարող են ռեստորան գնալ, ի՞նչ եք ուզում էդ մարդկանցից։ Մենք ուզում ենք շատ պարզ բան, մենք առաջիններից ենք աշխարհում, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից և ներսում որոշում ենք ունեցել, որ չենք վերադառնալու լոքդաունի։ Եվ մեր քաղաքականությունը հիմա նրան է ուղղված, որ այնպես կառավարենք, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների, որ բոլոր էդ բիզնեսները նորից մի ամսով փակվեն, իսպառ փակվեն և այլևս վերականգնվելու որևէ հնարավորություն չունենան։ Հետևաբար, ես ուզում եմ արձանագրել, որ մեր տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն այդ սահմանափակումների իրականացմանը։ Ընդ որում, պատասխանատվությունը կրում են տնտեսվարողները, այսինքն՝ քաղաքացին չէ պոտենցիալ պատասխանատուն, այլ տնտեսվարողները։ Եվ սա արվում է հենց տնտեսվարողների շահերի համար, հակառակ դեպքում, երբ մեր հիվանդանոցներն ամբողջությամբ լցվեն, հնարավորություն չունենանք մարդկանց բուժօգնություն ցուցաբերել, ստիպված կլինեն գնալ լոքդաունի։ Բոլոր ռեստորանները, խանութները կարող են մի ամսով փակվել»,- հայտարարեց Փաշինյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40