Փաշինյանն ասաց` ինչու «թավշյա հեղափոխությունից» հետո Սերժ Սարգսյանին չեն բռնել

20.11.2018 16:45
1230

Վարչապետի պաշտոնակատարը միլիոնավոր քաղաքացիներին ուղղված վիրավորանք է համարում խոսակցություններն այն մասին, որ «թավշյա հեղափոխությունը» կազմակերպել էին Սերժ Սարգսյանն ու նրա փեսան` Միքայել Մինասյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երբեք որևէ մեկին բռնելու կամ բաց թողնելու խնդիր չի ունեցել ու հիմա էլ մտադիր չէ միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նա այս մասին ասաց` պատասխանելով հարցին` ինչո՞ւ Մարտի 1–ի գործով նախկին նախագահ Սերժ Սարգսյանին նույնիսկ հարցաքննության չեն կանչել։

Ավելի վաղ, երբ Փաշինյանը դեռ պատգամավոր էր, բազմաթիվ անգամ ասել էր, որ 2008 թվականի մարտի 1–ի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հենց նրա համար է թափել խաղաղ բնակիչների արյունը։

«Ասում են՝ բա ինչի՞ Սերժ Սարգսյանին չեք բռնում, հիմա որ ասեմ` մյուս շաբաթ կբռնեն, կասեն՝ ահա, քննության նկատմամբ ճնշումները սկսվեցին, չի փոխվի էս երկրում ոչ մի բան։ Չբռնեցին, կասեն, հա՜, պայմանավորված է, չի փոխվել ոչ մի բան»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ընդհանրապես «թավշյա հեղափոխությունից» հետո շատերն էին ասում, որ այդ իրադարձությունները կազմակերպել էին Սերժ Սարգսյանն ու նրա փեսան` Միքայել Մինասյանը։ Փաշինյանը կարծում է, որ նման բան ասող մարդը պրիմիտիվ հարգանք չունի սեփական երկրի և քաղաքացիների նկատմամբ։

Ըստ Փաշինյանի` նման անհեթեթություն ասող մարդիկ վիրավորում են միլիոնավոր մարդկանց զգացմունքները։

«Կամ այդ մարդիկ հիասթափված են, որ ոչ մի կաթիլ արյուն չի թափվել, կամ սովոր են, որ իրենք խամաճիկներ են ուրիշների ձեռքերում։ Հարց է առաջանում` ով է քաշում այդ խամաճիկների թելերը», – ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իր վերաբերմունքը Սարգսյանի հանդեպ չի փոխվել, իսկ մարտի 1–ի գործի քննությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։

 



armeniasputnik.am

 

 

 

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17