Փաշինյանն ու Ալիևը փոխում են Հարավային Կովկասի «կուրատորին». «Կոմերսանտ»

05.08.2025 19:28
468

«Կոմերսանտի» բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԱՄՆ չհայտարարված այցերի նախապատրաստական աշխատանքները, որոնք երկու երկրներում էլ գաղտնի են պահվում, բայց արդեն քննարկվում են Վաշինգտոնում: Պատրաստվող փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէ, բայց Սպիտակ տանը դրա ստորագրման փաստն ինքնին թույլ կտա Դոնալդ Թրամփին կրկին հանդես գալ որպես խաղաղարար՝ այս անգամ Հարավային Կովկասում: Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ ապրող Երևանն ու Բաքուն ցուցադրում են իրենց պատրաստակամությունը՝ ճանաչելու Միացյալ Նահանգները որպես տարածաշրջանի գլխավոր կարգադրիչ:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների Վաշինգտոն չհայտարարված այցը, որը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 8-ին, գաղտնի է պահվում։ Բաքվում և Երևանում որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել. ո՛չ հաստատում են, ո՛չ հերքում շրջանառվող տեղեկատվությունը։ Դրա հիմնական աղբյուրը լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն է, որի անունը նախկինում չէր հայտնվել տարածաշրջանային լրատվամիջոցներում։

«Կոմերսանտի» բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը հաստատել է Սպիտակ տանը Թրամփի, Ալիևի և Փաշինյանի միջև եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Իսկ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության մերձավորները արդեն խոսում են առաջիկա հանդիպման մասին՝ Սպիտակ տան ղեկավարի համար նոր դիվանագիտական հաղթանակ ակնկալելով։ «Թրամփի ջանքերի շնորհիվ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կնքման եզրին է», – ասել է Մոնտանայից սենատոր Սթիվ Դեյնսը։ Նմանատիպ հայտարարություն է արել նաև Հարավային Կարոլինայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը, ով ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը շուտով կկնքվի։

tert.am

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53