Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր

28.12.2018 10:46
951

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, 

հարգելի բարեկամներ, 
շատ ուրախ ենք տեսնել Ձեզ Մոսկվայում: Սա Ձեր առաջին այցն է ընտրություններում համոզիչ հաղթանակից հետով Ձեր և Ձեր կողմնակիցների հաղթանակից հետո: Ցանկանում եմ Ձեզ մաղթել հաջողություններ, բոլոր ծրագրերի իրականացում, որ դրել էիք Ձեր առջև, Ձեր թիմի առջև ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի:

Մեր հարաբերությունները բնութագրման կարիք չունեն: Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են` բավական մեծ բովանդակությամբ լեցուն: Բավական է նշել, որ մենք վստահորեն պահպանում ենք առաջին տեղն օտարերկրյա պետությունների շարքում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում. Ռուսաստանին բաժին է ընկնում 25.5 տոկոսը: 2000-ից ավելի ձեռնարկություն է աշխատում, 2200 ձեռնարկություն: Աճում է ապրանքաշրջանառությունը. նախորդ տարի այն աճել է գրեթե 30 տոկոսով` 29.7 տոկոսով: Այս տարվա 10 ամսվա կտրվածքով այն ավելացել է գրեթե 18 տոկոսով` 17.5 տոկոսով: 


Կարծում եմ` դինամիկան լավն է, պետք է այն պահպանել: Մենք պատրաստ ենք մեր կողմից դա անել: Կանենք այն ամենը, ինչ կախված է մեզնից, որպեսզի հարաբերությունների այսպիսի մակարդակը մեզ մոտ պահպանվի և ոչ միայն այս ոլորտում, այլև մյուս ուղղություններով: Նկատի ունեմ նաև անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ տնտեսական համագործակցությունը: Մի խոսքով` մենք շատ հարուստ, հագեցած օրակարգ ունենք: Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել: Բարի գալուստ»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է.
«Շնորհակալ եմ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի: Շնորհակալ եմ հրավերի համար:

Ես էլ եմ շատ ուրախ տեսնել Ձեզ, տեսնել մեր գործընկերներին: Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե սա մեր որերորդ հանդիպումն է: Բայց օդանավակայանում արարողակարգի աշխատակիցներն ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենահաճախ այցելող օտարերկրյա ղեկավարներից եմ, ավելի կոնկրետ` ես ղեկավարների եռյակում եմ: Վստահ եմ, կարծում եմ` դա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունների համատեքստը: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների այսպիսի դինամիկան կպահպանվի: Հույս ունեմ, որ նաև կզարգանա: Իհարկե, մենք մյուս տարի սպասում ենք Ձեզ պաշտոնական այցով Հայաստանում: Դա մեզ համար շատ ուրախալի կլինի:

Իհարկե, մեր քաղաքական և տնտեսական հարաբերություններն զարգանում են: Ուրախալի է տեսնել, որ աճում է ռուսաստանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ. ռուսաստանյան ԶԼՄ-ներում հրապարակում կար, որ ամանորյա սեզոնին Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենահայտնի ուղղությունն է, և նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների հոսքը կաճի 70 տոկոսով: Դա առնվազն նշանակում է, որ մարդիկ ոչ միայն հետաքրքրված են, այլև Հայաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկներին շատ լավ են ընդունում, նրանք իրենց շատ լավ են զգում, և դա ընդգծում է մեր հարաբերությունների խորությունը: Դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև մարդկային հարաբերություններ են, մշակութային հարաբերություններ են, և վստահ եմ, որ այդ բոլոր հարաբերությունները կզարգանան:

Վերջերս Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շատ ուրախ եմ, որ այդ ընտրություններն անցան օրենքին համապատասխան, դրանք ազատ ընտրություններ էին: Շատ ուրախ եմ, որ դա արձանագրեցին նաև միջազգային դիտորդները, այդ թվում նաև` Ռուսաստանի Դաշնությունից դիտորդները. բավական շատ դիտորդներ էին մասնակցում այդ ընտրություններին:

Մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով: Վստահ եմ, որ նորընտիր խորհրդարանը կզարգացնի նաև մեր միջխորհրդարանական հարաբերությունները: Մենք դրական ենք տրամադրված նաև մեր տնտեսական հետագա հարաբերությունների առումով:
Մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի հետագա խորացմամբ, և մենք շատ լուրջ ենք վերաբերվում Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությանը: Վստահ եմ, որ մեր նախագահության արդյունքում կունենանք ավելի արդյունավետ ինտեգրում ԵԱՏՄ շրջանակում:

Վստահ եմ, որ այսօրվա քննարկումների համար բավական մեծ օրակարգ ունենք, և մենք դրական ենք տրամադրված: Վստահ եմ` դրական արդյունքներ կունենանք»:

armenpress.am

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53

ԱԺ պատգամավորի թեկնածու Գոռ Թադեւոսյանի հայտարարությունը

24.04.2026 12:29

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

24.04.2026 12:00

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23