Փաշինյանը Ադրբեջանի նախագահին ևս մեկ անգամ հորդորեց հետևել խաղաղության իր բանաձևին

20.11.2019 21:40
1227

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ևս մեկ անգամ հորդորեց հետևել իր օրինակին, ընդունել իր առաջարկը և հայտարարություն անել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման յուրաքանչյուր տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում՝ պատասխանելով ադրբեջանցու հարցին:

Վարչապետը նախ արձանագրեց, որ ադրբեջանցին է մտել է հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր և տվել է իր հարցը ՀՀ վարչապետին: «Հնարավոր չէ պատկերացնել, որ հայը հնարավորություն կունենար մտնել միջոցառման, հանդիպման, որտեղ կլիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրան հարց կտար: Երկրորդը, դուք ասացիք, թե ամբողջ աշխարհն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանությունը, դա ակնհայտ սուտ է, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահը հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի փոփոխություններ և հեղաշրջում անի Ադրբեջանում: Ես առաջարկել եմ խաղաղության բանաձև,  Իլհամ Ալիևին ասել եմ, որ ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որ հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես նման հայտարարություն անի, քանի որ դա գլխավոր բանաձևն ու պլատֆորմն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,-պատասխանեց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի  Գերագույն խորհուրդ իրացրել է իր օրինական իրավունքը՝ ինքնորոշումով: Եվ դրանից հետո  Ադրբեջանի իշխանությունները ուժի են դիմել, որպեսզի խլեն Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի այդ օրինական իրավունքը: Ինչպես Ադրբեջանն է հայտարարել Խորհրդային միությունից իր անկախության մասին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղն է հայտարարել իր անկախությունը Ադրբեջանից: «Ինչպես Ադրբեջանը դարձավ անկախ հանրապետություն, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը դարձավ անկախ հանրապետություն: Դրանից հետո Ադրբեջանը սկսեց ագրեսիա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ»,-ասաց վարչապետը:

Վարչապետը հիշեցրեց՝ Շուշին ամեն օր ռմբակոծվել է, ռմբակոծել են կանանց, երեխաների: Փաշինյանը շեշտեց՝ ԼՂՀ  ժողովուրդը ընդունել է ճիշտ որոշում, կազմակերպել է ինքնապաշտպանություն: «Եվ ես հպարտ եմ ԼՂՀ ժողովրդով, որ կարողացավ պաշտպանել իրեն»,-նշեց վարչապետն ու նկատեց՝ ադրբեջանցիները հասկացան, որ այդ իրավիճակում Արցախի ժողովրդի հետ ուժի լեզվով պետք չէ խոսել: Վարչապետը ևս մեկ անգամ հույս հայտնեց, որ համապատասխան հետևություններ կարվեն, և Ադրբեջանի նախագահը կընդունի իր առաջարկը և կանի հայտարարություն, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի յուրաքանչյուր լուծում պետք է  ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40