Փաշինյանը չի բացառում անցումային արդարադատության որոշակի մեխանիզմների ներդրումը պետությունից գողացված գումարները վերադարձնելու համար

03.12.2018 14:53
1050

Հայաստանի կառավարությունը խնդիր է դրել առաջիկա 5 տարվա ընթացքում զինված ուժերի կարիքների համար ծախսել հավելյալ 2.5 միլիարդ դոլար: Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանակա ընտրությունների նախընտրական քարոզրշավի շրջանակերում Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այդ 2.5 միլիարդ դոլարը պետք է վճարեն ձեզ հայտնի կոռուպցիոներները: Եթե նրանք դա կանեն կամավոր, մենք բոլորս հաշվի կառնենք, որ նրանք դա արել են կամավոր: Բայց սա չի նշանակում, որ դա թալանված ամբողջ գումարի չափն է: Ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ մենք օբյեկտիվորեն կարողանանք գնահատել, թե ինչքան գումար է գողացվել և ինչքան գումար պետք է վերադարձվի: Սա հեշտ աշխատանք չէ, սակայն ես հույս ունեմ, որ մենք բոլորս համբերություն կունենանք այդ աշխատանքը պատշաճ անելու համար»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում շատ կարևոր կետ կա այն մասին, որ Հայաստանում քաղբատարկյալներ այլևս երբեք չպետք է լինեն: «Որպեսզի որևէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհրաժեշտ է, որպեսզի որևէ մեկի նկատմամբ ապօրինություն տեղի չունենա, որևէ մեկը հանկարծ քրեական հետապնդման չենթարկվի  չհիմնավորված: Սա չափազանց կարևոր է, իսկ որպեսզի քրեական գործերը լինեն հիմնավորված, անհրաժեշտ է, որ դրանք անցնեն օրենքով սահմանված կարգով: Եվ, իհարկե, նոր Ազգային ժողովը, որը ունենալու է ժողովրդի վստահության քվեն, կարող է իրականացնել որոշակի օրենսդրական փոփոխություններ: Ես ասել եմ, որ շատ հնարավոր է, որ մենք անցումային արդարադատության որոշակի էլեմենտներ ներդնենք, որը ըստ հնարավորության կնախատեսի այս ողջ հնարավորությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա մանրամասնեց, որ պիտի կարողանան մշակել պատրաստի բանաձևեր, թե ինչպե՞ս են վարվելու այն դեպքերում, երբ, օրինակ, ինչ-որ մեկը ներկայացել է քննչական մարմին, հայտարարում է, որ թույլ է տվել չարաշահումներ, գողացել է ինչ-որ չափի գումար և պատրաստ է վերադարձնել այդ գումարը: «Սա շատ կարևոր հարց է, որը մենք պետք է առաջիկայում Ազգային ժողովում քննարկենք: Եվ, իհարկե, հանրությունը նույնպես պետք է այդ քննարկմանը մասնակից լինի, որովհետև մենք մի կողմից տեսնում ենք, որ հանրությունը մեր առաջ պահանջ է դնում, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարում լինենք ավելի արդյունավետ, իսկ մյուս կողմից իրավական ընթացակարգերը շատ դեպքերում թույլ չեն տալիս, որ մենք լինենք բավարար չափով արագ և խնդիրները լուծենք հանրության համար ցանկալի արագությամբ»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը շեշտեց, որ ոչ մի գործարք ժողովրդի թիկունքում  չի լինելու, իսկ ժողովրդից գողացվածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձվի և պետք է ծառայեցվի առաջին հերթին Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և ընդհարապես Հայաստանի հետագա զարգացման համար պետք է դրամագլուխ դառնա: «Սա մեր հստակ քաղաքականությունն է, մենք մտադիր չենք այս քաղաքականությունից մի միլիմետր անգամ շեղվել: Եվ հույս ունեմ, որ դուք դեկտեմբերի 9-ին այս քաղաքականությունը շարունակելու մանդատ կտաք «Իմ քայլը» դաշինքին և մանդատ կտաք անձամբ ինձ»,- նշեց նա: 

armenpress.am

 

 

 

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33