Փաշինյանը չստացավ բավարար ձայներ վարչապետ ընտրվելու համար

01.05.2018 21:23
1462

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստում կայացած բաց քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ելք» խմբակցության կողմից վարչապետի միակ թեկնածու առաջադրված Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

«Ծառուկյան» դաշինքը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ սատարելու են ՀՀ վարչապետի «Ելք» խմբակցության թեկնածուին: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն (ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու մասին). ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն ունի 58 մանդատ:

58 պատգամավոր ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը ԱԺ հատուկ նիստից առաջ հայտարարել էր, որ վարչապետի թեկնածուին սատարելու վերաբերյալ կհայտարարի Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: Կուսակցությունից վստահեցրել էին, որ խմբակցության բոլոր անդամները միաձայն են որոշում են կայացնելու: Իսկ քվեարկությունից առաջ հայտարարվեց, որ դեմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությունը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Ազգային ժողովում վարչապետի չընտրվելու դեպքումքվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելուիրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրածվարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայներիմեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքիուժով:

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34