Փաշինյանը հայտարարեց ապրիլի 29-ից զանգվածային անհնազանդության ակցիաները վերսկսելու մասին

28.04.2018 17:02
1526

ԳՅՈՒՄՐԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ապրիլի 29-ից հանրապետության ողջ տարածքում զանգվածային անհնազանդության ակցիաները վերսկսելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրիում կայացած հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին ներկայացրեց իրենց առաջիկա անելիքները: «Այսօր եւ վաղը ողջ հանրապետության տարածքում դադարեցրել ենք քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Դա արել ենք երկու պատճառով. առաջին՝  որպեսզի մեր շարժման մասնակիցները երկու օր հանգստանալու հնարավորություն ունենան, որովհետեւ նրանք այդ իրավունքը վաստակել են, երկրորդ՝ եթե ճանապարհները փակ լինեին,  մենք այսօր ո՞նց էինք Գյումրի գալու: Այսօր մեր հիմնական միջոցառումը տեղի է ունենում Գյումրիում, վաղը տեղի կունենա Վանաձորում, եւ այս ընթացքում մեր բոլոր գործողությունները դադարեցված են: Բայց ապրիլի  29-ից բոլոր գործողությունները սկսվում են կրկնակի թափով եւ կրկնակի ծավալներով, իսկ մայիսի 1-ին, առավոտյան ժամը  08:00-ին բոլորս հեղեղում ենք Երևան մայրաքաղաքի փողոցները եւ հրապարակները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե իր մոտեցմամբ՝  խնդիրը նրա մեջ չէ, այլ իր բնորոշմամբ ժողովրդի թեկնածուին վարչապետ ընտրելը:  Նրա խոսքով՝ այդ հարաբերակցությունը պետք է արձանագրվի մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրություններում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդի թեկնածուին վարչապետի պաշտոնում պետք է առաջադրեն խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Նա այն կարծիքին է, որ մնացած բոլոր լուծումներն ավելի են խորացնելու առկա ճգնաժամը:

Փաշինյանն անդրադարձավ նաև կարծիքներին, թե իր նախաձեռնած շարժումը քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական պատերազմներ են մղելու Ռուսաստանի դեմ: Նա շեշտեց, որ իրենք երկրի թշնամին չեն, որպեսզի Հայաստանը տանեն ոչ խելամիտ ու արկածախնդիր ճանապարհով: «Մենք երբեք չենք ասել եւ չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է շարունակի անդամակցել այդ կազմակերպությանը,  որովհետեւ դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է շարունակի հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին՝ ներառյալ Եվրոպական Միության հետ ստորագրված համաձայնագիրը եւ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը:

Հանրահավաքից հետո մասնակիցները երթ իրականացրեցին Գյումրիի փողոցներում:

27 ապրիլի 2018թ.

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34