Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան, հիմա ստանում է ռուսական հակազդեցություն․ Սուրենյանց

06.04.2026 12:30
352

Նիկոլ Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան՝ ապավինելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ աջակցությունը ու հիմա ստանում է ռուսական հակազդեցություն։

Գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Մոսկվայի ուղերձը պարզ է․ Երևանը այլևս չի կարող «երկու աթոռի վրա» խաղալ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Մոսկվան «իրավունք ունի» քննարկելու Հայաստանի քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում, հստակ քաղաքական ազդակ է՝ ուղղված Երևանին։

Պեսկովի շեշտադրումը արտացոլում է Մոսկվայում խորացող անվստահությունը Հայաստանի գործող իշխանության նկատմամբ։ Ռուսաստանի համար խնդիրը միայն պատմական կապերը չեն․ առանցքայինն այն է, թե ինչ ուղղությամբ է շարժվում Հայաստանը և որքանով են պահպանվում ռուսական ռազմավարական շահերը տարածաշրջանում։

Այս համատեքստում Վլադիմիր Պուտինի, Ալեքսեյ Օվերչուկի և Պեսկովի հայտարարությունները մեկ շղթայի տարբեր օղակներ են։ Դրանք համակարգված ազդակներ են, որոնց միջոցով Մոսկվան փորձում է ոչ միայն արձանագրել իր դիրքորոշումը, այլ նաև ազդել Երևանի քաղաքական վարքագծի վրա՝ հատկապես ընտրական գործընթացից առաջ։

Առանձնահատուկ կարևոր է նաև Ղարաբաղի թեմային վերաբերող հատվածը։ Պեսկովը հստակ արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշումը կայացվել է առանց Ռուսաստանի մասնակցության։ Սա փաստի մեխանիկական արձանագրում չէ, այլ քաղաքական ուղերձ․ Մոսկվան այլևս չի պատրաստվում կրել պատասխանատվություն այն որոշումների համար, որոնք ընդունվել են Երևանի կողմից։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը հրաժարվում է լինել «քավության նոխազ» Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում։

Փաստացի, Փաշինյանի ներկայիս քաղաքական կուրսը երկիրը բերել է մի կետի, որտեղ «բազմավեկտոր» քաղաքականությունը սկսել է ընկալվել որպես անվստահություն առաջացնող վարքագիծ արտաքին գործընկերների համար։ Եվ հենց այստեղ է Մոսկվայի ուղերձի բուն իմաստը․ «երկու աթոռի վրա» խաղը այլևս ընդունելի չէ։

Սա նշանակում է, որ առաջիկա շրջանում Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ լինելու է ավելի կոշտ, ավելի հաշվենկատ։ Իսկ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները դառնում են ոչ միայն ներքաղաքական մրցակցության հարթակ, այլև աշխարհաքաղաքական ընտրության կարևոր հանգրվան։

Նիկոլ Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան՝ ապավինելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ աջակցությունը ու հիմա ստանում է ռուսական հակազդեցություն»: 


 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40