Փաշինյանը հույս հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ երկուստեք հնարավոր կլինի երաշխավորել գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

08.04.2019 22:05
1151

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ մարդասիրական գործողությունների շրջանակում հնարավոր կլինի Ադրբեջանի հետ երկուստեք երաշխավորել գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում «Իմ քայլը»-ի հետ փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպման ընթացքում մարդասիրական գործողություններ իրականացնելու պայմանավորվածությանը:

«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք երկուստեք երաշխավորել գյուղացիական աշխատանքների անվտանգությունը: Եվ մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը չեն կրակի որևէ քաղաքացիական անձի, առավել ևս՝ գյուղատնտեսական աշխատանքների իրականացնողների ուղղությամբ: Եթե Ադրբեջանը վերահաստատի այս պատրաստակամությունը, սա կարող ենք իրագործել»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով` կան նաև մարդասիրական մի քանի այլ հնարավոր միջոցառումներ:

Վարչապետը շեշտեց, որ Վիեննայի հանդիպման վերաբերյալ համանախագահների և արտգործնախարարի տարածած հայտարարության տեքստը, բնականաբար, ինքը նախապես տեսել և համաձայնություն է տվել: Նա նշեց, որ հաստատում է այնտեղ հնչած ամեն բառը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Վիեննայում մարտի 29-ին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40