Փաշինյանը կասկածներ ունի, որ Ադրբեջանը կարող է լոկալ ռազմական գործողություններ սկսել՝ դրանք Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով

15.02.2024 12:39
883

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման վերաբերյալ առաջարկվող տարբերակներից։ Վարչապետի խոսքով՝ դրա պատճառ կարող է լինել սահմանի որոշ հատվածներում ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի մտադրությունը՝ հետագայում դա Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ 

Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթում։

«Նկատել եք, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ՝ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի Հանրապետության 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է։ Մենք ասում ենք, որ, որպեսզի զորքերը իրենց դիրքերից հետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրների զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Այսինքն՝ սահմանի վերարատադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, դրանք երկուստեք պետք է հետ քաշվեն այդ արդեն իսկ սահմանագծված սահմանի նկատմամբ։ Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադարձությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ հետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը կրկին վերահաստատեց Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են։ Նա ներկայացրեց, թե ինչ սկզբունքների մասին է խոսքը։

«Խոսքը միջազգային հարթակներում գրավոր կերպով և հրապարակային արձանագրված պայմանավորվածության մասին է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և Ալմա Աթայի հռչակագիրը պետք է լինի սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը։ Սա նշանակում է, որ մեզ մնացել է տեխնիկական աշխատանք՝ քարտեզների և գետնի վրա վերարտադրել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև 1991 դրությամբ դե-յուրե առկա սահմանը և դրանց իրավական հիմքերը վերհանելու միջոցով լուծել հարցը։

Նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաև այսպես կոչված էքսկլավ/անկալվների հարցը։ Օրինակ՝ Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել և հետագա բանակցությունների արդյունքում որևէ բանաձևով լուծել նաև այդ հարցը։

Բայց Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ նման լուծումների՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով։ Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին և սահմանագծում իրականացնել մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի և անցնել հաջորդ հատվածին, իսկ էսքկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։ Այսինքն՝ կա երկու տարբերակ․ նախ ամբողջ սահմանի գծով իրականացնում ենք սահմանագծում և անցնում դրա իրագործմանը, իսկ երկրորդը՝ կտորների ենք բաժանում սահմանը և կտոր-կտոր սահմանագծելով գնում ենք առաջ։ Մենք երկու տարբերակին էլ համաձայն ենք՝ վերը նշված սկզբունքների համաձայն։

Բայց Ադրբեջանը, կարծես թե, խուսափում է նաև այս տարբերակից։ Նաև մեր վերլուծությունը ցույց է տալիս, թե սրա համար կարող է լինել մեկ պատճառ, և այդ պատճառը կարող է լինել ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։

Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարարություններում ու գործողություններում»,- ընդգծեց Փաշինյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40