Փաշինյանը մանրանասներ է ներկայացրել Մակրոնի հետ հանդիպումից և Պուտինի հետ հեռախոսազրույցից

02.06.2021 10:33
1189

Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ, Ֆրանսիան մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։

«Այսօրվա քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ նախագահ Մակրոնը հետաքրքրված է և մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել, որպեսզի միջազգային կառույցները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի շատ ներգրավված լինեն մեր տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար։ Ես մի քանի օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում իրադրության (խմբ,֊Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ՀՀ տարածք) հաղթահարման կոնկրետ առաջարկ էի ներկայացրել, և այսօր արձանագրեցի, որ Ֆրանսիայի համար ընդունելի է այդ մոտեցումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նախագահ Մակրոնի հետ քննարկել են նաև, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել Ղարաբաղյան հարցի կարգավորման գերծընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականգնելու համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՌԴ֊ն Հայաստսնի անվտանգային ոլորտի թիվ մեկ գործընկերն է,  ռազմավարական դաշնակիցը։

«Անընդհատ կապի մեջ ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ։ Վերջին անգամ երեկ եմ (խմբ.-մայիսի 31֊ին) հեռախոսազրույց ունեցել ՌԴ նախագահի հետ և կարող եմ արձանագրել, որ մենք, ըստ էության, նույնական մոտեցում ունենք իրադրության լուծման վերաբերյալ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության սահմանից, և որն է ՀՀ սահմանը։ Դա հայտնի է բոլորին, դա Խորհրդային Հայաստանի վարչական սահմանն է։ Եվ Խորհրդային Միության վարչական սահմանը, տվյալ դեպքում Հայաստանի պետական սահմանն է։ Եվ, ընդ որում, այդ հատվածում պետական սահմանը խորհրդային ժամանակներում դեմարկացված և դելիմիտացված է» ,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝  Ադրբեջանը պետք է հետ քաշվի։ Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը այս դիրքորոշումը հստակ կձևակերպի։

«Ընդ որում մենք սա անում ենք՝ հստակ արձանագրելով, որ մեր ձեռքի տակ եղած քարտեզները, որոնք վավերացվել են Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի կնիքներով նույնական են ՌԴ արխիվներում եղած քարտեզների հետ և երբ այդ փաստն արձանագրվի, ապա Ադրբեջանը պետք է հետ քաշվի այդ բնագծերից։ Այդ փաստի արձանագրումից հետո նրանց հետ չքաշվելը նշանակում է, որ ուժի մեջ է մտնում ՀԱՊԿ֊ի 4֊րդ հոդվածը, որը տվյալ գործողությունը որակում է որպես ագրեսիա անդամ երկրի նկատմամբ։ Եվ որպես առաջին քայլ մենք ակնկալում ենք որ և ՌԴ֊ն, և  ՀԱՊԿ ֊ը հստակ, հրապարակային այս հարցով դիրքորոշում կարտահայտեն։ Մեր ընկալումն այն է, որ այս իրավիճակը պետք է դիվանագիտական ճանապարհներով լուծվի, մենք այս պահին տեսնում ենք այդ հնարավորությունը և մենք շարունակելու ենք ջանքերն այդ ուղղությամբ։

Կան ՀԱՊԿ֊ի աշխատանքային փաստաթղթեր, որով ժամկետներն ու ընթացակարգերը ձևակերպվել են։ Եվ մենք հույս ունենք, որ այդ ընթացակարգերը կմեկնարկեն պատշաճ ժամկետներում կհասնեն իրենց տրամաբանական հանգուցալուծմանը»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40