«Ծռերը» դառնում են կուսակցություն. հրաժեշտ զենքի՞ն, թե՞ նոր ծուղակ

24.07.2018 12:55
1132

Քիչ առաջ համատեղ հայտարարություն են տարածել Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը՝ ծանուցելով նոր կուսակցության ստեղծման մասին, որը կայանալու է «Հիմնադիր խորհրդարանի» ու «Սասնա ծռեր» խմբավորման հիմքի վրա։ Այսպիսով՝ թավշյա հեղափոխության հաղթանակից մոտ երեք ամիս հետո «ծռերն», ըստ էության, հայտարարում են քաղաքական լեգալ պայքար սկսելու իրենց որոշման մասին։ Քաղաքական ուղերձները՝ նույնիսկ թերի ու ոչ համարժեք, շատ ավելի ընդունելի են, քան կրակոցները, զինված պայքարը, ահաբեկչությունը։ Այս հարթության վրա տարածված հայտարարությունը միանշանակ ողջունելի է, մյուս կողմից՝ այն առայժմ ծնում է նոր հարցեր՝ եղածների պատասխանները տալու փոխարեն։

Հասարակությանը գլխավորապես հետաքրքրում է այն հարցը, թե արդյո՞ք կուսակցության ստեղծումը ենթադրում է, որ Հայաստանում վերջնականապես փակվում է զինված պայքարի էջը, թե՞ «ծռերը» որոշել են ահաբեկչությունը քողարկել քաղաքական ցուցանակի տակ։ Այս հարցի պատասխանն այսօրվա հայտարարությունը չի տալիս, մյուս կողմից՝ օրեր առաջ «Հիմնադիր խորհրդարանի» առանցքային անդամ Ալեք Ենիգոմշյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում նշել էր. «Այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ պայքարի ճանապարհները փակված են, զինված պայքարն ընդունելի է»։ Նա նշել էր, թե, իհարկե, հիմա իրավիճակ է փոխվել, «բայց եթե իրավիճակը կրկնվի, և, կրկնում եմ, խաղաղ ճանապարհով հնարավոր չլինի իրավունքների վերադարձը, ապա ոչ խաղաղ ճանապարհով գործողությունները կդառնան օրինաչափ»։

Շատ ավելի կատեգորիկ է գտնվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանը։ «Հայաստանում ոչինչ չի փոխվել, միայն իշխանիկների տեղերն են փոխվել, սրիկաները գնացել են, նորերն են եկել»,- ասել է նա։

Փաստորեն, «ծռերը» ոչ միայն փակված չեն համարում զինված պայքարի էջը, այլև նույնիսկ լեգիտիմացնում են իրենց հնարավոր ահաբեկչական գործողությունները՝ այն թեզով, որ «սրիկաներին փոխարինել են սրիկաները»։ Իհարկե, միանշանակ չենք պնդում, որ վերը բերված մեջբերումները ներկայացնում են Ժիրայր Սեֆիլյանի թիմի համապարփակ, պաշտոնական տեսակետները, մյուս կողմից՝ առայժմ չենք լսել, որ Սեֆիլյանը կամ նրա խոսնակը հերքեն իրենց ընկերների արմատական հայտարարությունները կամ գոնե փորձեն «խմբագրել» դրանք։ Այս իրավիճակում բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ նորաստեղծ կուսակցության համար խորթ չեն լինելու պայքարի բռնի միջոցները, եթե սուբյեկտիվ ընկալումներով որոշվի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս պայքարի այլ միջոց չի թողել։ Սեֆիլյանի թիմը ոչ թե հրաժարվում է զինված պայքարի մտադրությունից, այլ այն ժամանակավորապես փակում է՝ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով։

Ավելորդ է անգամ խոսել ձևավորվելիք կուսակցության գաղափարա-քաղաքական հիմքերի մասին. «ծռության» գործունեության ամբողջ տրամաբանությունը կառուցված էր հակասերժականության հիմքով, մինչև ատելության ու կրակոցների նոր թիրախ ընտրելը Ժիրայր Սեֆիլյանի թիմը հանդես է գալու ազգայնական թեզերով՝ մարմնավորելով հայդատականության ավելի պրիմիտիվ մոդելը։

Խորհրդարանական առաջիկա ընտրությունները դառնալու են ոչ միայն օլիգարխիկ սեգմենտի, այլ նաև հակաքաղաքական բոլոր նախագծերի մերժման հարթակը։ Սա բխում է թավշյա հեղափոխության տրամաբանությունից. Նիկոլ Փաշինյանի շարժումը հռչակել էր «բաց ձեռքերի» մարտավարություն, որն ըստ էության հեղափոխությանը հաղորդեց փուլային ընթացք։ Նախ՝ ընդդիմադիր հարթակը մաքրվեց ահաբեկչության, բռնության հետ ասոցացվող գործիչներից, ուժերից, ապա երկիրը՝ Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիկ համակարգից։ Հեղափոխությունը հավասարապես մարգինալացրել է թե՛ ռևանշի ձգտող ՀՀԿ-ին և թե՛ մերձավորարևելյան ահաբեկչական ավանդույթների կրող «ծռությանը»։ Հեղափոխությունը Հայաստան է վերադարձրել քաղաքականությունը՝ հավասարապես լուսանցք մղելով դրա հետ չառնչվող օլիգարխիային ու մաուզերականությունը։

Խիստ ողջունելի է, որ Սեֆիլյանի թիմը որոշել է կուսակցություն ստեղծել ու մասնակցել ընտրություններին։ Նոր Հայաստանի տրամաբանությունը հուշում է, որ այս ուժը լինելու է ընտրական գործընթացի աութսայդերներից մեկը։ Իհարկե, այդ հանգամանքը որևէ կերպ չի երաշխավորում, որ «ծռերը» հրաժարվելու են «արդար գյուլլի» վտանգավոր գաղափարից, սակայն օրինական ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու են իշխանության կտրուկ գործողությունը ցանկացած մեկի դեմ, որը որոշելու է, որ քվեաթերթիկների փոխարեն երկրի ապագան պետք է որոշեն իր արձակած կրակոցները։

1in.am

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06