Փաշինյանը մեծ պատիվ է համարում ժողովրդի իշխանության կրողը լինելը

07.06.2018 21:53
1390

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի՝ գործող կառավարության՝ փորձ չունենալու մասին հայտարարությանը, կառավարության ծրագրի ներկայացման իր եզրափակիչ ելույթում ասաց, որ իրենք ՀՀԿ-ի փորձի կարիքը չունեն:   

«Ասվում է, որ պետության կառավարման լուրջ փորձ ունեք Դուք, տիկին Նաղդալյան: Ես ներողություն եմ խնդրում՝ թույլ տվեք պետության կառավարման Ձեր փորձը մենք չկիրառենք, որովհետև տեսանք, թե Ձեր փորձը ուր է տանում և ինչի է հասցնում: Ես, օրինակ, հրաժարվել եմ ի սկզբանե և հրաժարվում եմ պետության կառավարման ձեր փորձից, երբ պետք է ունենամ վերահսկողություն բիզնեսի այս կամ այն ոլորտի վրա և որոշեմ, թե այս դահլիճում նստածներից ով ինչքան պետք է աշխատի և իր սեփականության որ տոկոսն ում փայն է, բանավոր հրահանգներով որոշեմ, որ այս մեկը պետք է սնանկանա, այս մեկը չսնանկանա, այս մեկը պետք է դառնա միլիոնատեր, ընդ որում՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Մենք հրաժարվում ենք այդ փորձից: Եվ հիմա էլ ասում են՝ ծանր է իշխանության գլխարկը: Ոչ, ծանր չէ, որովհետև եթե ձեզ թվում է, որ մեր իշխանության շուրջ մթնոլորտը ՀՀ-ում այնքան գաղջ է, որքան այս դահլիճում՝ դուք չարաչար սխալվում եք: Շատ հաճելի է այդ իշխանության գլխարկը, որովհետև մենք զգում ենք մեր ժողովրդի աջակցությունը և մեր ժողովրդի վստահությունը: Ծանր չէ, դա մեծ պատիվ է լինել ժողովրդի իշխանության կրողը և որևէ մեկը չկասկածի, որ մենք այդ պատիվը չենք արժեզրկի, որևէ մեկը սրանում չկասկածի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40