Հույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանը կգնա խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների․ Ալիև

25.06.2021 17:36
1186

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների կգնա։ Ադրբեջանի նախագահի խոսքերը փոխանցում է Moscow-baku.ru-ն։

«Հայաստանի կառավարությունն անտեսում է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ մեր ցանկացած հայտարարություն։ Սակայն, չի բացառվում, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին։ Բայց հիմա, Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական պատասխան ենք ակնկալում»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահ հերթական անգամ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է և բանակցությունների անհրաժեշտություն չկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը պարզապես հրադադարի մասին համաձայնագիր չէ, ինչպես փորձում են ներկայացնել որոշ միջազգային քաղաքական գործիչներ։ Յուրաքանչյուրը, ով կծանոթանա այդ փաստաթղթին, կտեսնի, որ խոսքը ոչ միայն հրադադարի, այլև շատ այլ հարցերի մասին է։ Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին»,- նշել է Ալիևը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34